Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ հանձնվելու. Ռոհանի

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ անձնատուր լինելու: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
«Մենք միշտ պատրաստ ենք արդարացի եւ օրինական բանակցությունների, բայց ոչ հանձնվելու երկխոսության կամ բանակցային գործընթացի անվան տակ»,- նշվում է Ռոհանիի հայտարարությունում, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարը մեղադրել է Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ։