Կարաբինայի բերած, տրանսգենդեր Լիլիթի տարած

Երբ խորհրդարանում բարձրացվեց գույնզգույն ծուխը, դա ոգևորություն առաջացրեց իշխանափոխություն ցանկացող քաղաքացիների մոտ։

Գույնզգույն ծուխը ոգևորել էր նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, բայց այլ պատճառով։ Նրանք ամբողջությամբ լծվեցին տոնավաճառից զինվորական «մայկա» գնած ու հնդկական սերիալի սիրահար 45–ն անց կանանց վրա ազդեցություն թողած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությանը։

Ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրթության «ծիծիկաստի» նախարար Արայիկ Հարությունյանի հետ մոտիկից հարաբերված Կարաբինան՝ Գարիկը, պատմում էր, թե ինչպես է ԼԳԲՏ համայնքը աջակցել «թավշյա» և գույնզգույն հեղափոխությանը։ Ըստ նրա՝ իրենք ցեմենտվել են հեղափոխության հետ։

Հեղափոխության գույնը ԼԳԲՏ–ական ծիածանագույնն էր։ Դա հաստատվեց նաև իշխանափոխությունից հետո տեղի ունեցած երթերից մեկի ժամանակ, երբ Նիկոլն ու իր քայլարած ընկերները ԼԳԲՏ համայնքի գույները ծածանում էին իրենց գլխավերևում և հորթային հրճվանքով անցնում Երևանի փողոցներով։

Շատերն են հիշում, թե ինչպես էր «ժողովրդի» վարչապետ Նիկոլը ԱԺ–ում մելամաղձոտ ձայնով պատմում, թե ինչպես է Փարիզի հյուրանոցներից մեկում իրեն սուրճ մատուցել մի թախծոտ աչքերով տղա ու պատմել, որ ինքը տղա է, բայց այնքան էլ տղա չէ։ Դե, մի խոսքով ...

Նիկոլն, իհարկե, չպատմեց, թե Փարիզում ինչով է ավարտվել իր ու թախծոտ աչքերով տղայի խոսակցությունը, բայց պարզ դարձավ, որ նա մտահոգ է, բայց, միևնույն ժամանակ, հստակ տեսակետ չունի ԼԳԲՏ համայնքի պահով։ Ինչպես որ մյուս բոլոր հարցերում չունի կոնկրետ տեսակետ։

Տեսակետ չունենալը, սակայն, չի խանգարում, որպեսզի Նիկոլի վարչապետության շրջանը բնութագրվի տրանսգենդերիզմի դրսևորումներով։

Նիկոլն ինքը քաղաքական տրանսգենդեր է, քանզի քաղաքական սեռափոխության է ենթարկվել՝ ամբողջությամբ փոխելով իր նախկին ասածների նկատմամբ վերաբերմունքը։

Քաղաքական տրանսգենդերիզմը բնականորեն պետք է տրանսգենդերին բերեր մեր երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ։ Խորհրդարանում հանդես եկավ տրանսգենդեր Վաղինակը՝ Լիլիթը, ինչը շատ խորհրդանշական էր։

Նիկոլը դրանից հետո կրկին ընկավ տվայտանքների մեջ։ Նա մի կողմից փորձում էր տարանջատվել տրանսգենդերից, բայց մյուս կողմից պաշտպանում էր նրա իրավունքները՝ փորձելով նալին ու մեխին խփելով պահել պոպուլիստական իր բրենդը։

Պոպուլիզմը՝ պոպուլիզմ, բայց Նիկոլը հիմա շատ կոնկրետ որոշում պետք է կայացնի։ Խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է։ Փաշինյանը չգիտի՝ ոչ այն է՝ վավերացնի այն, ոչ այն է՝ չվավերացնի։

Եթե վավերացնի, ապա կհայտնվի հանրության լայն շրջանակների քննադատության տակ, ու կհաստատվի այն թեզը, որ Հայաստանի նոր իշխանությունը ԼԳԲՏ–ամետ է։ Իսկ եթե չվավերացնի, ապա կհայտնվի ԼԳԲՏ համայնքի կատաղի հարձակումների տակ, և կստացվի, որ նա դավաճանել է հեղափոխության նվիրյալ թիմին։

Նիկոլի մոտ պոպուլիզմը և բոլորին դուր գալու մարտավարությունը տվյալ դեպքում չեն անցնի։ Նա կա՛մ պետք է «այո» ասի Գարիկ–Կարաբինային ու Վաղինակ–Լիլիթին, կա՛մ պետք է «ոչ» ասի նրանց ու այլևս կուլ չտա այս համայնքի այնպիսի սանձարձակություններ, որոնցից էր ոստիկանության շենքում ոստիկաններին ծեծելը։

Նիկոլի թիմակիցներից մեկը արդեն հայտարարել է, որ չպետք է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչն անմիջապես առաջացրել է տրանսգենդեր Լիլիթի զայրույթը։

«Մենք հեղափոխությանը աջակցել ենք ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան»,– հայտարարել է հեղափոխական Լիլիթը։

Թե ինչով կավարտվեն Նիկոլի ու ԼԳԲՏ համայնքի միջև հեղափոխությամբ մեկնարկած սիրախաղը և «թավշյա» ընկերությունը, պարզ կդառնա աշնանը։ Քայլարածներին, ինչպես ասում են, աշնանն են հաշվում։

Կարաբինան Արայիկից իրենը ստացել է, իսկ ահա Լիլիթը Նիկոլից չի ստացել։ Լիլիթի սիրտը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում է ուզում։ Եթե վավերացում չլինի, ապա վայն եկել է ու քայլարածներին տարել հեղափոխական թիմի ներսից։

Ինչպես ասում են՝ Կարաբինայի բերած, Լիլիթի տարած։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 2549 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am