Ադրբեջանը բռնապետություն է մնում. դա բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում: Այդ մասին ապրիլի 19-ին հայտնել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ֆրանսիացի պատգամավոր, Սոցիալիստների խմբի անդամ, ԵԽԽՎ-ի փոխնախագահ Ռենե Ռուկեն ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրվա շրջանակում:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը բավականին լուրջ է եւ կարող է վերածվել բացահայտ պատերազմի: «Ռուսաստանի ճնշման տակ կողմերը ժամանակավոր հրադադարի են հասել: Առաջին բարդությունը, որին բախվում ենք ստեղծված իրավիճակում, այն փաստն է, որ Ադրբեջանը բռնապետություն է մնում: Դա բարդացնում է ցանկացած քննարկում եւ այդ քննարկումների ցանկացած արդյունք կասկածելի է դարձնում», - ընդգծել է Ռենե Ռուկեն: Երկրորդ բարդությունը, շարունակել է ԵԽԽՎ-ի պատգամավորը, այն է, որ հակամարտությունը գոյություն ունի մի կողմից միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ մյուս կողմից` սահմանների մշուշոտ բնույթի: «Ես չեմ կարծում, թե որեւէ լուրջ մարդ կարող է կասկածի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն առավելապես հայերով է բնակեցված եղել», - հավելել է Ռենե Ռուկեն:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը