ԱՄՆ-ում մուսուլմանների թիվը կկրկնապատկվի
ԱՄՆ իսլամ դավանող քաղաքացիների թիվը, Pew Research Center (PRC)-ի կանխատեսմամբ, մինչև 2050թ. 3,3 մլն-ից կաճի մինչև 8,1 մլն՝ կազմելով երկրի ընդհանուր բնակչության մոտ 2,1%-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մուսուլման բնակչությունն ավելի արագ կաճի, քան հրեականը (5,7 մլն) և հինդուիստականը (2,1 մլն): Մինչև 2050թ. նրա թիվը, մեր կանխատեսումներով, կհասնի 8,1 մլն մարդու»,- հայտնում են PRC-ի սոցիոլոգները:
