Սիրիական ընդդիմությունը սպառնում է
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դուրս կգան բանակցային գործընթացից, եթե առաջընթաց չլինի երկրում քաղաքական վերափոխման հարցում, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացմանը: Այս մասին նրանք հայտարարել են ապրիլի 17-ին ժնևյան բանակցություններում՝ հայտնում է DW-ը: «Մենք կարող ենք դադարեցնել (բանակցություններին մասնակցությունը), եթե ամեն ինչ այդպես շարունակվի, և այդ ժամանակ ոչ մի հեռանկար չի լինի ցանկացած քաղաքական լուծման համար»,- հայտարարել է բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի անդամ Աբդուլհաքիմ Բաշարը, որը ներկայացնում է սիրիական չափավոր ընդդիմությունը: Ընդդիմությունից ևս մեկ բանակցող՝ Ասադ Զուբեն հայտնել է, որ «միշտ» չի վարի բանակցություններ, եթե հարձակումները կառավարական զորքերի կողմից շարունակվեն:
