ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները կողմ են ԼՂ-ում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները մտահոգում են ԱՊՀ երկրների բոլոր ներկայացուցիչներին:
ԱՊՀ-ում անկեղծորեն ցանկանում են, որ ԼՂ տարածաշրջանում լարվածությունը վերացվի, և որ հարևան երկու երկրներ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն փոխզիջումային որոշում, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում, և որպեսզի սկսեն մտահոգիչ այդ բոլոր խնդիրների խաղաղ լուծման շուրջ երկխոսություն:
Հուսով եմ, որ այդ ցանկությունները հաշվի կառնվեն, և ԱՊՀ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հավաքական ջանքերը կհանգեցնեն դրական լուծման: Մենք անկեղծորեն խաղաղություն ու բարեկեցություն ենք ցանկանում Հարավային Կովկասում»,- ասել է նա:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը