Մենք պուպուշ ենք, դատարանները՝ չէ. ԱԺ նախագահի քավորը բողոքել է եվրոպացիների մոտ

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտա­կան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրերս հանդիպել է Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքա­կան երկխոսության եւ սահմանադ­րական գործընթացների փորձագետ քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով՝ վերջինս ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրա­վական հիմնախնդիրները։ Եվ այստեղ էլ Վ. Վարդանյանը բացել է բողոքի տոպրակն ու ամեն կերպ փորձել եվրոպացիներին հաս­կացնել, թե իրենք պուպուշ են, դատարաննե­րը՝ չէ։

Վ. Վարդանյանը, մասնավորապես, նշել է, թե այսպես ասած, թավշյա հեղափոխու­թյունից հետո, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ մի­ջամտություն դատարանների գործունեու­թյանը։ Միեւնույն ժամանակ, նշել է, թե դա­տական իշխանության անկախություն նշա­նակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ, նախեւառաջ, որևէ արտաքին միջամտությունից, ապա հավելել. «Ցավոք, դեռ դատական համա­կարգում նկատվում են արատա­վոր ավանդույթներ, եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադ­րանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ»։

Վլադիմիր Վարդա­նյանը նշել է, որ միջազգային գոր­ծընկերների կարծիքով՝ գործադի­րում եւ օրենսդիրում դրական տեղա­շարժերը նկատելի են, իսկ դատական հա­մակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերեւույթ են։ Իսկ թե ո՞ր միջազ­գային գործընկերներն են նման կարծիք հայտնել, երբ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցում ճիշտ հակառակն է ասված, դժվար է ասել։ Դժվար է ասել նաեւ, թե արդյոք եվրոպացիները կուտը կերել են, եւ արդյոք այն կարգի չեն տիրապետում իրավիճակին, որ տեղյակ չեն դատարաննե­րի գործունեության նկատմամբ իշխանու­թյան միջամտությանն ամենաուղիղ փորձե­րի մասին՝ սկսած զանգերով արդարադա­տությունից մինչեւ դատարանների ելումուտերի շրջափակում։

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am