Ով կփոխարինի Նախշուն Տավարացյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։ Շատերը չեն հասկանում՝ ինչ իմաստ ուներ «կյանքի գնով» դառնալ ԲԴԽ անդամ ու հրաժարվել դրանից։ Տավարացյանի մտերիմներից մեկը տեղեկացրեց, որ իրականում նա ի սկզբանե էլ չի ցանկացել գործուղվել ԲԴԽ, բայց քանի որ իր դեմ է դուրս եկել համայնքի մեծ մասը, հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ ինքը կարող է, ու գործընթացն էլ հակաօրինական է, բայց իր ուզածին հասնելուց հետո հրաժարվել է ԲԴԽ անդամությունից։

Հիշեցնենք, որ դեռ անցած նոյեմբերին դատավորների ժողովում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել էր 3 դատավոր՝ վճռաբեկ դատարանի դատավորներից։ Եվ ամենաբարձր քվեները ստացել էր Սուրեն Անտոնյանը, բայց ժողովը հանկարծ հիշել էր, որ գենդերային սկզբունքով պետք է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրի կին, և այդ պատճառով ամենացածր քվեները ստացած Նախշուն Տավարացյանը համարվեց «հաղթող»։

Շուրջ 9 ամիս վճռաբեկում լարված մթնոլորտ էր. Անտոնյանի կողմնակիցներն ամեն ինչ անում էին, որ նրա ընտրությունը ճանաչվի, բայց հուլիսի 11–ի ժողովում Տավարացյանը որոշեց երդվել։ Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ, գործընկերները համարեցին, որ դա անօրինական է, և այդ հարցը ներկայացվեց ԲԴԽ դատին, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ ամեն ինչ օրինական է, որից հետո նա ինքնակամ հրաժարվեց։

Հիմա կրկին խոսվում է, որ գենդերային հիմունքներով կին պետք է լինի ԲԴԽ՝ վճռաբեկից ընտրված դատավորը։ Եվ հնչում է Ռուզան Հակոբյանի անունը»:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am