Եթե չենք ուզում ցնցումներ, հավաքած ստորագրությունը պետք է լինի ազդակ Արցախի իշխանությանը․ Սամվել Բաբայան

«Ժամանակ»–ի զրուցակիցն է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:


-Արցախի Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ քանակով ստորագրություններ արդեն կան. առաջարկվում է, որ Հայաստանի երեք տարվա բնակություն ունենալը համարվի նաև Արցախի բնակություն, այդպիսով՝ Հայաստանում բնակվող արցախցիներին հնարավորություն ընձեռել առաջադրվելու Արցախի 2020թ. նախագահական ընտրություններում: Պարոն Բաբայան, ստորագրահավաքը ավարտված է, ստորագրությունների քանակը 25 157 է, այսինքն՝ ավելին, քան անհրաժեշտ է, բայց սա դեռ գործի սկիզբն է… Արցախի խորհրդարանում դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ, ունե՞ք աջակցություն, որ այս նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում չտապալվի:


-Ես նման հարցադրում չեմ անում՝ կտապալվի, թե չի տապալվի, վստահ եմ, որ առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը: Խոսել, թե ինչ զարգացումներ կլինեն, վաղ եմ համարում:

-ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն դեմ է նման փոփոխություններին:

-Դեմ լինելը իրենք իրենց ձևով մեկնաբանում են, բացատրում են, որ չի կարող ՀՀ քաղաքացին Արցախում ընտրվել: Այսօր Արցախում ապրում են ՀՀ քաղաքացիներ, որոնք հաշվառումից դուրս են եկել, տեղափոխվել Արցախ և մասնակցում են ընտրություններին, և կան Հայաստանում ապրող արցախցիներ. իրենք մեկնաբանում են, որ եթե ընտրելու իրավունք չունեն, ապա ինչպես են ընտրվելու: Ո՞վ է ասել, որ ընտրելու իրավունք չունեն, հաշվառումից դուրս ես գալիս, տեղափոխվում այնտեղ, ստանում ընտրելու իրավունք, ինչպես այսօր Լաչինում, Քելբաջարում ապրող ժողովուրդը, որ ընտրելու իրավունք ունի, բայց ընտրվելու իրավունք չունի, մենք ուզում ենք օրինականացնել, որ ընտրվելու իրավունք էլ ունենան:

-Օրինակ՝ իմ ծնողներից մեկն արցախցի է, այս փոփոխությունների դեպքում կարո՞ղ եմ գնալ Արցախում հաշվառվել և 2020թ. ընտրություններին մասնակցել, ընտրել, դառնալ ձեր մրցակիցը:

-Մենք հենց դա ենք ուզում, ուզում ենք փոփոխել, որ այդպես լինի… Ասենք՝ եթե իմ երեխան եկել, հայաստանյան բուհում սովորել է, երեք տարի աշխատել է, հիմա ուզում է Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցել, ի՞նչ անի, իրավունք չունի՞, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ գրված է, որ անգամ, եթե ծնողներից մեկն արցախցի է, ապա երեխան համարվում է արցախցի: Այսինքն՝ հակասություն կա Սահմանադրության այս դրույթի և այդ օրենքի միջև: Մենք պետք է փոխեք: Արցախցի կադրերի մեծ բազա ունենք, որ Հայաստան և այլ երկրներ են դուրս եկել Հայաստանի անձնագրով, հիմա հարց է ծագում՝ ինչո՞վ է բացատրվում, որ Արցախի այսօրվա պատգամավորները ՀՀ քաղաքացու անձնագրերով են, իսկ Սահմանադրության մեջ գրված է, որ միայն ու միայն Արցախի քաղաքացի պետք է լինել:

-Նշեցիք, որ ենթադրում եք, թե խորհրդարանը խոհեմ կգտնվի և ցնցումների ճանապարհով չի գնա, ի՞նչ նկատի ունեք՝ ցնցումներ ասելով:

-Նկատի ունեմ այն, որ ժողովուրդն է ընտրել Սահմանադրությունը, հիմա այդ նույն ժողովուրդը ստորագրահավաք է արել, առաջարկում է Սահմանադրության տվյալ կետը փոփոխության ենթարկել: Ասում են, թե մարդիկ ստորագրել են՝ չիմանալով, թե ինչ են ստորագրում, մինչդեռ փաստաթղթի հենց վերևում գրված է, թե ինչի համար է այդ ձևաթուղթը, բոլորն ընթերցել գիտեն:

-Այսինքն՝ հրապարակումներն այն մասին, որ այդ հարցաթերթիկը մանիպուլյատիվ բնույթ է կրում, իրականությանը չի՞ համապատասխանում:

-Իհարկե չի համապատասխանում, բառացիորեն գրված է, թե ինչ է փոխվում և ինչի համար է ինքը ստորագրում: Բացի դրանից՝ մենք բացատրական թերթիկներ ենք բաժանել ամբողջ ժողովրդին՝ տուն-տուն գնալով: Եթե որևիցե մեկին, մի տատիկի կարողացել են համոզել մի կես մեշոկ ալյուրով կամ մի քանի մանեթ տալով, որ նա հայտարարի, թե տեղյակ չի եղել, պարզվել է՝ Ծառուկյան Գագիկի համար է ձայն տվել, դա իրենց խնդիրն է:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

դիտվել է 763 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am