Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաւտար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սերգեյ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ցորենով։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը