Հետախուզություն ՀՀ տարածքում՝ ընդդեմ ԱՄՆ–ի՞. Սենսացիոն տեղեկություններ

Երեկ Razm.info-ն սենսացիոն տեղեկություններ է հայտնել: Պարզվում է, հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում:

Ինչպես հայտնում է կայքը, նշյալ ֆիլմում ինֆորմացիոն առիթը այն էր, որ ըստ իրանական կողմի՝ վերջին տարվա ընթացքում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17 գործակալի, որոնցից մի քանիսին ձերբակալվել են ու մահվան դատապարտել: Ֆիլմում զուգահեռ ուղեկցվում են կադրեր, որտեղ, ըստ իրանական կողմի, արտասահմանից գործող ԿՀՎ-ի գործակալներ են, իսկ իրանական հետախուզությունը հետևում է նրանց:

Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ներկայացված մեկ լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է:

Հենց այս կադրի ցուցադրման ժամանակ ֆիլմում հաղորդավարը ասում է, որ «Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության բաժնի աշխատակիցները սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎ-ի լրտեսներին»: Հաղորդավարի խոսքից հետո միանում է հետախուզության նախարարի խոսքը, ով ասում է՝ «չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն՝ մենք ինքներս գնացինք նրանց գտանք»:

Նույն անձից ֆիլմում ցուցադրվում են նաև այլ կադրեր, որոնք ևս արված են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրինակ՝ հենց այս կադրում նկատվում է «Կիլիկիա» գարեջրագործական ընկերության սառնարանը:

Նշենք նաև, որ նույն ֆիլմում ներկայացվում են նաև այլ անձինք, որոնք արդեն ուրիշ երկրներում են:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի իշխանությունները հայտարարեցին ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին: Իրանի հատուկ ծառայությունների կողմից տարածած հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ: «Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», - նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները: «Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, ինչպես նաև միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», - պնդում էին իրանական աղբյուրները:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Թրամփը կտրականապես հերքել էր Իրանում ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին լուրերը` նշելով, որ ամերիկյան լրտեսական որևէ ցանց Իրանում չի բացահայտվել: «Իրանի պնդումները, թե իբր Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներ են ձերբակալվել, կատարյալ սուտ է: Ճշմարտության զրոյական մակարդակ: Կրոնապետական վարչակազմը նոր ստեր ու քարոզչական հնարքներ է տարածում», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ–Իրան ԱՄՆ հետախուզական փոխադարձ «հրաձգության» պայմաններում ուշագրավ էր Իրանի հետախուզության նախարարության հրապարակած վավերագրական ֆիլմը, որում պատմել էին, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներին, և զուգահեռ ֆիլմում ցուցադրվել էին նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում:

Իրանա-ամերիկյան «լրտեսական» վերջին լուրերի ֆոնին Հայաստանի վերաբերյալ դրվագն, իհարկե, խիստ ուշագրավ է:

Թամար Բագրատունի

դիտվել է 4521 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am