Ամենավատ տարբերակը չի բացառվում

Ինչպես և կանխատեսել էինք՝ Հայաստանի հարևան Իրանի շուրջ իրադարձություններն արագ են զարգանում և չի բացառվում, որ ընթանան անկանխատեսելի հունով:
«Իրանի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած, այդ թվում՝ վատթարագույն սցենարով», - նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը, Պակիստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում:
Թրամփն, ի դեպ, պնդում էր, որ պատժամիջոցների և ռազմական ճնշման թիրախում հայտնված իրանցիները իրականում պետք է շնորհակալություն հայտնեն Վաշինգտոնին:

«Միացյալ Նահանգների նկատմամբ հարգալից և երախտապարտ պահվածք ցուցաբերելու փոխարեն իրանցիները հակառակ գործելաոճն են որդեգրել: Նրանք պետք է շնորհակալ լինեին այն խայտառակ [միջուկային] համաձայնագրի համար, որ նրանց հետ կնքել էր նախագահ Օբաման: Իրանցիները չպետք է այդպես վարվեն, դա մեծ սխալ է: Նման պայմաններում ինձ Իրանի հետ նոր համաձայնագրի կնքմանը ձգտելը գնալով ավելի դժվար է դառնում: Իրանցիները վատ հայտարարություններով են հանդես գալիս, և ես կարող եմ ասել, որ այդ դեպքում իրադարձությունները հեշտությամբ կարող են զարգանալ ցանկացած սցենարով, և ես դրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ», - ըստ «Ազատության»՝ պնդում էր ԱՄՆ նախագահը:

Թրամփի երեկ հնչեցրած այս հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ ամերիկացիներն առայժմ զերծ կմնան կոշտ գործողություններից` գերադասելով սպասել Իրանում ներքին խնդիրների հետագա խորացմանը: «Այդ երկրում հսկայական տնտեսական խնդիրներ կան, Իրանը ցնցումների մեջ է, երկրի ողջ տարածքում ցույցեր են, իսկ սղաճը 75 տոկոս է կազմում», - նշում էր Դոնալդ Թրամփը:

«Եկեք սպասենք և տեսնենք, թե ի՞նչ է տեղի ունենում Իրանի հետ: Մենք պատրաստ ենք բացարձակ վատթարագույն զարգացումներին, պատրաստ ենք նաև բանականության [հաղթանակին]: Երկու տարբերակին էլ մենք պատրաստ ենք: Ամեն դեպքում Իրանը ահաբեկչությունը հովանավորող համաշխարհային առաջատարն է», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին ի պատասխան՝ Թեհրանը կրկին փորձում է կենտրոնանալ այն երկրների հետ աշխատանքի վրա, որոնք դեմ են Իրանի դեմ պատժամիջոցների սաստկացմանը: Խոսքը նախևառաջ Եվրամիության անդամ երկրների մասին է: «Ես կարծում եմ, որ եվրոպացիները ցանկանում են փրկել միջուկային համաձայնագիրը, և նրանք հասկանում են, որ այդ համաձայնագիրը պետք է փրկել:

Եվրոպացիները նաև հասկացել են, որ չեն կարող թույլ տալ Միացյալ Նահանգներին ճնշել իրենց: Բայց արդյո՞ք եվրոպացիները պատրաստ են անհրաժեշտ ներդրումներ անել այդ նպատակին հասնելու համար, դա այլ խնդիր է», - Կենտրոնական Ամերիկա կատարած այցի շրջանակներում հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների և Իրանի հարաբերությունները նույնպես, այդուհանդերձ, վերջին շաբաթներին զգալիորեն սրվել են: Խոսքը նախևառաջ Լոնդոնի և Թեհրանի միջև ծավալված տանկերային պատերազմի մասին է, որի թիրախում են հայտնվել երկու երկրների դրոշների ներքո նավարկող վառելիք տեղափոխող նավերը: Այս հակամարտությունը մեկնարկեց հուլիսի 4-ին, երբ բրիտանացի ծովային հետևակայինները Ջիբրալթարի ափերի մոտ ձերբակալեցին իրանական խոշորագույն Grace 1 տանկերը: Սրան ի պատասխան՝ իրանցիները հուլիսի 18-ին նույնն արեցին բրիտանական Stena Impero նավի հետ:

Ի դեպ, ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ վերջին օրերին արված արբանյակային լուսանկարները վկայում են, որ տանկերն ու դրա անձնակազմը այժմ գտնվում են իրանական Բանդար-Աբաս նավահանգստում:

Հայաստանի հարևան երկրի շուրջ իրադարձությունները չի բացառվում, որ ամեն պահի սրվի էլ ավելի: Ինչպես նկատում ենք, ԱՄՆ նախագահն անգամ չի բացառում ամենավատթարագույն տարբերակի հնարավորությունը:

Այս իրավիճակում, թե ինչ տարբերակներ է քննարկում Հայաստանի իշխանությունը, ինչ պատկերացումներ ունեն՝ պարզ չէ: ԱՄՆ նախագահի կողմից՝ ցանկացած վատթարագույն տարբերակը նշանակում է Իրանի նկատմամբ հարվածներից մինչև կոշտ պատժամիջոցները, այդ թվում և Իրանի հետ բարեկամանական հարաբերություններ ունեցող պետությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2557 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am