Թուրքիան կարող է սկսել С-400-ի բաղադրիչներ թողարկել

Մոսկվան եւ Անկարան բանակցություններ են վարում С-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների լիցենզավորված արտադրության մասին:Anadolu-ին այս մասին ասել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նրա խոսքով՝ խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ՀՀՊ եւ ՀՕՊ ազգային համակարգերի ստեղծման գործում Ռուսաստանի օգնության մասին:
Ինչպես ասել է` Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում նորագույն ռուսական մարտական մոդուլների, տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ հակատանկային համալիրների նկատմամբ: