Դատարանը երկարացրեց Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ՝ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչև հոկտեմբերի 28-ը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: