Հետհաշվարկը սկսվեց.ընդդիմադիր դաշտն ակտիվանում է

Հայաստանի յոթը կուսակցություններ քննադատական հայտարարություն են տարածել իշխանություննեին ուղղված: «Ազատություն», «Ազգային օրակարգ» «Երկիր ծիրանի» Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունները: Այս կուսակցություններն իշխանություններին թիրախավորել են, հատկապես, դատական իշխանության դեմ վարած քաղաքականության համար: «Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա: Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ»,-  ասվում է հայտարարությամբ:

Այս կուսակցություններն արձանագրել են նաեւ, որ դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: «Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին և խաթարում մեր պետականության հիմքերը» :

Ըստ այդմ,պահանջում են՝ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում հանրապետության նախագահից՝ որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող անաչառ և բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:

Դիմում են նաեւ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները: Քաղաքական կոնսոլիդացիայի նման դրսեւորումը թավշյա հեղափոխությունից հետո թերեւս առաջին անգամն է: Շուրջ մեկ տարի է Հայաստանում, ըստ ամենայնի, փնտրվում է ընդդիմություն, մի այնպիսի ուժը, որն իշխանությանը կոնստրուկտիվ քննադատության կենթարկվի: Խորհրդարանական ուժերը նախընտրական իրենց քարոզարշավն էլ տարան այն լույսի ներքո, որ աջակցել են հեղափոխությանը, եղել են ժողովրդի կողքին , ու ըստ էության որեւէ ուժ, որը կդառնար իշխանության քննադատ, չհայտնվեց Ազգային ժողովում: Թերեւս դա պայմանավորված էր նաեւ հանրային տրամադրություններով, կատարվել էր շատերի երազանքը, նախկինները հեռացել էին ու դրանից հետո պետք է սրբադասել հեղափոխության լիդերին՝ Նիկոլ Փաշինյանին: Այս ամենը տեսնում էին նախեւառաջ քաղաքական ուժերը, որոնք չէին համարձակվում իշխանությանն ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա:

Ընդամենը մեկ տարի անց իշխանության վարկանիշն այնքան անկում է ապրել, որ արդեն ձեւավորվում է ընդդիմադիր բեւեռ: Ընդ որում՝ ուշագրավ կազմում, չկան ոչ խորհրդարանականները, հատկապես Լուսավոր Հայաստանը, այն պարագայում, երբ մեր տեղեկություններով բանակցել են նրանց հետ ու Էդմոն Մարուքյանն էլ հրապարակային հայտարարել է, թե դատավորների դեմ սկսված գործընթացը հակաօրինական է, որ ՍԴ-ում էլ չկա ճգնաժամ: Հետաքրքիր է՝ ինչն էր խանգարում միանալ այս հայտարարությանը: Պատճառն այն է, որ քաղաքական դաշտն ըստ էության հստակ բեւեռների է բաժանվում եւ խորհրդարանականները չեն կարող առանց Փաշինյանի թույլտվության հայտնվել հակադիր բեւեռում, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր: Նա էր որոշում, թե որ ընդդիմադիրը որ պահին որտեղ պիտի խաղա, սոված է, թե կուշտ… Մյուս կողմից ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բացակայությունը այս բեւեռից Նիկոլ Փաշինյանին զրկում է մանեւրից եւ ասելու, որ իր դեմ հակահեղափոխական ուժերն են նորից դուրս եկել; Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, այն առավել քան օրինաչափ է: Հայաստանում ցանկացած մտածող քաղաքացի է հասկանում, որ հակաիրավական ճանապարհով իշխանություն կառուցելը ավելի վտանգավոր է, քան թալանն ու կոռուպցիան: Միայն թե դժվար իրավասու մարմինները, որոնց կոչ է ուղղված դրանից հետեւություն անեն:

Նիկոլ Փաշինյանը այլեւս դառնում է անկառավարելի եւ դժվար է կանխատեսել, թե որ պահին, նա ինչ կանի, իսկ Արմեն Սարգսյանը տուրիստի կարգավիճակ ունի, եթե նույնիսկ Հայաստանում է , ապա կամ երեխաների հետ պաղպաղակ պետք է ուտի, կամ քոչարի պարի:

Անի Սահակյան

դիտվել է 2103 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am