Եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» եք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում

Հրապարակը գրում է.5-րդ ալիքն օրերս «նավասելյե» կանի, այն արդեն տեղափոխվել է նոր հասցե` «Էրեբունի պլազա»։ Տեղափոխվե՞լ եք արդեն՝ հարցրինք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Այո, արդեն տեղափոխվել ենք, սակայն նոր եթերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր շարքեր կանենք` բազմաժանր հաղորդումներով»: Քաղաքական հաղորդումների մասի՞ն է խոսքը։ «Բոլոր շերտերի մտածող մարդկանց համար հաղորդումների»: Բա ձեզ որտեղի՞ց գումար, որ կարողացել եք նման ստուդիա ունենալ։ «Եթե անկեղծ, ապա տաղավարները շատ չեն, ու եթե ավելի անկեղծ` ստանդարտ պայմանները, որպես այդպիսին, ավելի վատն են, քան նախկին` Մելիք-Ադամյանի ստուդիայում էին։ Նորն ավելի մոդեռն է` քչով շատ արդյունք ապահովելու սկզբունքով ենք առաջնորդվել»: Բա եթե Մելիք-Ադամյանում ավելի հարմար էր, ինչո՞ւ եք գնում․ ՀՀԿ-ի հետ են ձեզ ասոցացնում, դա՞ է պատճառը։ «Ոչ, իհարկե, այնտեղ բոլորով լցված էինք իրար գլխի, էստեղ սենյակները շատ են, տաղավարներն այլ են»:


Բոլոր դեպքերում, ձեր անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Բոլոր դեպքերում, կան նաեւ հեռուստատեսություններ, որոնց անունն էլ կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ. չեք կարող, չէ՞, որեւէ մեկին համոզել, որ «Ազատություն» ՌԿ-ն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ Հ1-ը բացառապես իրենց չի ծառայում։ Հետո՞ ինչ, որ «Հայկական ժամանակը» գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցին հարցազրույց է տվել։ «Արմնյուզն» ընդդիմադի՞ր է։ Ում ինչ հարմար է, դա է ասում, ու եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» եք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում՝ անկախ որեւէ մեկի կարծիքից, մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում»:

դիտվել է 1028 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am