Հայաստանի հանդեպ ԵՄ հիմնարար շրջադարձը. դեսպանի կարծի՞ք, թե նոր իրողություն

Ժամանակը գրում է.Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատ­րաստ են ֆինանսական աջակ­ցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփո­խումների գործընթացին: Դես­պանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբե­րակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսա­կան աջակցության տարբերա­կը: Միաժամանակ նա հայտա­րարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որեւէ մո­դել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտա­րարել է, որ եվրոպական գոր­ծընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճա­րումների ֆինանսական օժան­դակության հարցում՝ դիտարկե­լով բարձր աշխատավարձը դա­տական անկախության երաշ­խիքներից մեկը:

Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստականության մա­սին, նկատի ունի հենց այդ հան­գամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որեւէ մոդել չպար­տագրելու մասին, արդյո՞ք նկա­տի ունի, որ Եվրոպան պատ­րաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խո­սում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն ձայաստանի գործադիր եւ օրենսդիր, կամ որեւէ իշխա­նությունից անկախ, այլ նաեւ որեւէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համա­կարգ: Ըստ այդմ, եթե Հայաս­տանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որեւէ պայմանի ենթակայու­թյան ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաեւ քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի հա­մար, որը շղթայական ազդեցու­թյամբ բերելու է խորքային ռե­գիոնալ եւ աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում Նա­եւ Եվրամիության կամ առն­վազն ԵՄ մի շարք կարեւոր պե­տությունների համար:

Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարու­թյունները, որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որեւէ մոդել պար­տադրել, այսպես ասած՝ միա­սայր են իմաստով եւ խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի եւ նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաեւ երկրորդ կարե­ւոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ եւ դրա թե´ զուտ ոլորտային, թե´ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփա­ռունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետեւանք էր: Եվ մոդելային գերակայու­թյան սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր եւ ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիո­վին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգե- բանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելնե­րի հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանի­պուլյացիաների դաշտը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am