Հին էպոխային փոխարինելու է գալիս աներձագի ժամանակը. hամբերություն իջևանցիներին

Իջևանի դեպքերի հանրային էֆեկտը թերևս շարունակություն կունենա որոշակի չափելի արդյունքներով: Արդեն հայտնի է, որ հուլիսի 17-ի բախման հետևանքով կան ձերբակալվածներ:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը` Հրաչյա Հակոբյանը, հայտարարություն է արել` ասելով` երբ եք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է: Սա այն դեպքն է, երբ մնեկնաբանությունն ավելորդ է, ուղղակի արձանագրենք փաստը և համբերություն մաղթենք հայ հասարակությանն ընդհանրապես, իջևանցիներին մասնավորապես,քանի որ հին  էպոխային փոխարինելու են գալիս աներձագի ժամանակները:

Հիմա խնդրի մասին. 90-ականներից սկսած: Երբ Հայաստանում էներգետիկ ճգմաժամի, կամ, ինչպես ընդունված է ասել ցրտի և մթի տարիներին էին, փայտն ու անտառը դարձան ապրելու շատ կարևոր միջոց: Այս ժամանակներից ի վեր անտառը որոշները դիտարկում են սեփական տան վառարանի համար վառելանյութի հայթայթման վայր, ոմանք էլ դրանով բիզնես են անում, այսինքն` փայտն անտառից բերում, մտցնում են շուկա, վաճառքից ստանում շահույթ: Իջևանյան դեպքերի դժգոհության առիթը փայտանյութի համար սահմանված գնի բարձրացումն է: Սահմանված նոր գինը` խորանարդ մետրի դիմաց 16800 դրամ, նախկինում գործող սակագնի համեմատ բարձր է մոտ 10 հազար դարամով: Եթե նախկինում անտառում փայտի համար վճարում էին 6000 դրամ, իսկ շուկայում 1 խորանարդ մետր փայտը վաճառում 22-25 հազար դրամով, ապա թանկացումից հետո փայտի բիզնեսով զբաղվողները ստիպված են լինելու բարձրացնել նաև վառելափայտի շուկայական գինը: Իսկ գնի բարձրացումը իջեցնում է տունը վառելափայտով ջեռուցելու մրցունակությունը, և այստեղից էլ սկսվում է ողջ ոդիսականը:

Բանն այն է, որ բացի պետականորեն սահմանված սակագնից` վառելափայտի գործով զբաղվողները նաև ստվերային գումարներ են մտցրել անտառի վերհասկիչների գրպանը: Այսինքն` տարիներ շարունակ այստեղ գործել է կոռուպցիոն հսկա մեխանիզմ: Տարիներ շարունակ անտառահատումները եղել են եկամուտի աղբյուր նաև իշխանության առանձին թևերի համար: Դեռևս նախկին իշխանության օրոք անտառներում անօրինական գործողությունների հետևանքով եղել են և' ձերբակալություններ, և' պաշտոնանկություններ` աշխատանիքց ազատվել են ոստիկանության և դատախազության մարզային պատասխանատուներ: Բայց խնդիրը միշտ մնացել է առկախված:

Ուզենք, թե չուզենք` խնդիրն ունի նաև սոցիալական շերտ, և իշխանությունը կտրուկ քայլերի գնալուց առաջ պարտավոր էր նախ այլընտրանք առաջարկել անտառի հաշվին ապրող իջևանցիներին: Ի վերջո, եթե մարդիկ գտել են ապրուստի ճանապարհը, այն միանգամից փակելը առնվազն խելամիտ քայլ չէ: Բացի այդ` լինելու է անտառային սկանդալի երկրորդ ալիքը: Արդեն աշնանը, երբ կպարզվի, որ շուկայում փայտի գինը շեշտակի թանկացել է, և շատերի գրպանին վառելափայտ գնելը այլևս հասու չէ, կսկսվի նոր խռովություն: Ամեն դեպքում արժի պատրաստ լինել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3861 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am