Կրակոց Նախիջևանի ուղղությամբ. Կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020թ. սկիզբը

Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ, այսօր լրագրողներին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
Սահմանային որոշ հատվածներում, նախարարի գնահատմամբ, առկա է վերահսկելի լարվածություն, պատճառը ինժեներական աշխատանքներ են․ - «Կրակոցը եղել է ոչ նպատակային, ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն էդ դեպքերը»:

Տոնոյանը հավելել է, որ օգտագործվել է 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը․ - «Միջնորդավորված կապ է սա, բայց խոսում ենք ոչ անմիջապես, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է»:

Նա նաև ռազմական անակնկալներ է խոստացել բանակի սպառազինության մասով: Բացի այդ, Տոնոյանը հստակեցրել է, որ ռուսաստանյան արտադրության ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թվականի սկիզբը:

Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մակարդակով արձանագրվել է, որ սահմանային լարվածություն, այնուամենայնիվ գոյություն ունի:
Ավելին՝ ՀՀ պաշտպանության նախարարն արձանագրում է, որ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այն ինչի մասին ասում էին դեռ անցյալ տարվանից, իսկ իշխանության ներկայացուցիչները նման մտահոգություններ ներկայացնողներին անվանում էին դավաճաններ:

Հիմա՝ ի՞նչ, փաստորեն, լարվածություն կա այն պայմաններում, որ գոյություն ունի Փաշինյան-Ալիև օպերատիվ կապի պայմաններում, ու այս ամենի հետ միասին՝ նշվում է, որ ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ է շարունակում իրականացնել:
Կարող ենք, ուրեմն, արձանագրել, որ ՀՀ պաշտպանության նախարարի մակարդակով արձանագրվում է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հնարավոր պատերազմի ամենայն լրջությամբ:

Մնում է հասկանալ, թե ինչու՞ մենք այդքան հանդարտ այդ ամենին նայում ու սպասում...

Թամար Բագրատունի

դիտվել է 6646 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am