Թրամփի սխալը. 2001-ի ահաբեկչությունները սեպտեմբերի 7-ին էին/տեսանյութ/
Huffington Post-ը գրում է,որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սխալվել է Բուֆալոյում տեղի ունեցած միջոցառմանը՝ խոսելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին, որը հաճախ կարճ ասում են 9/11, Եղել եմ Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ և տեսել, թե ինչպես են աշխատում «մեծագույն մարդիկ, որոնց աշխատանքին նա հետևել է», ինչպես նաև՝ ոստիկանները և հրշեջները,ասել է նա:Ընդ որում՝ միլիարդատերն օգտագործել է 7/11 թիվը։ 7-Eleven-ը մթերային խանութների համաշխարհային ցանց է, որի անվանումը նշանակում է աշխատանքի ժամանակը՝ շաբաթը յոթ օր՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 11-ը:
