Ջավադ Զարիֆը կայցելի Բաքու
Trend-ին Բաքվում Իրանի դեսպանատունը հայտնել է,որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Այցի շրջանակում պլանավորվում է Իրանի արտգործնախախարի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Ֆորումի աշխատանքի երեք օրվա ընթացքում կանցկացվի շուրջ 30 նստաշրջան:
