Նիկոլ Սարգսյանը ո՞նց է/տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրիում նույնպես խաղաղ չանցավ, ինչպես որ Հայատանի բոլոր ժամանակների ղեկավար այրերի դեպքում է եղել: «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցելու համար Գյումրի մեկնած վարչապետին հանդիպելու ակնկալիքով հավաքվել էին մի խումբ գյումրեցիներ: Սակայն Փաշինյանը նրանցից ոչ մեկի հետ չէր ուզում խոսել:

Գյումրեցի մի կին փորձեց այնուամենայնիվ ներկայացնել իր խնդիրը, բայց երբ Փաշինյանը նրան չլսեց` կինը նեղսրտեց ու մի քիչ բարձր տոնով նկատեց, որ Փաշինյանը իրենց չի ուզում լսել:
Փաշինյանն էլ իր հերթին գոռաց կնոջ վրա.«Մի րոպե, մի րոպե, մի գոռացեք, էսօր ուրիշ բանի համար ենք եկել: Իմ օգնական Նաիրի Սարգսյանը կլսի բոլորիդ խնդիրները, թողեք հիմա գնանք»,- ասաց Փաշինյանը, ապա Նաիրի Սարգսյանին հրելով դեպի քաղաքացիները` հեռացավ: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքի բազմազավակ մոր վրա անգամ մատ թափ տվեց, կինը կառավարությունից աջակցություն էր խնդրում, փորձում էր պատմել՝ ինչ ձեւ են ապրում, ասաց, որ ավագ որդին պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց, որ այստեղ աշխատանք չկա, որը կբավականացնի իրենց հոգսերը, «Հասուն տղա է, պետք է աշխատի, իր տունը պահի»,-սկսեց գոռգոռալ վարչապետը՝ ույլ չտալով որ կինը խոսքը տեղ հասցնի, չնայած կինը մի կերպ բացատրեց, որ որդին աշխատում է, աշխատավարձերն են չնչին, միեւնույն է Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրած պնդում էր՝ որդիդ պետք է աշխատի, ես ու իմ ընտանիքն էլ ենք աղքատ եղել, բայց ես աշխատել եմ ու պահել:

Շիրակը Հայաստանի ամենաաղքատ, սոցիալական խնդիրների պակաս չունեցող մարզերից է: Հայաստանի ոչ մի ղեկավարի այց Շիրակ երբեք հարթ չի անցել, ավելին, միշտ ամենադժվարն փորձությանն այստեղ են ենթարկվել, քանզի ծայրահեղ սոցիալական պայմաններում ապրող մարդիկ, որոնք կորցնելու ոչինչ չունեն, ընդվզել են իշխանության դեմ: Եւ ինչն է ուշագրավ, որ բողոքող մարդկանց առնվազն լսել են, անկախ այցի նպատակից, ինչը չարեց Նիկոլ Փաշինյանը:

Կարելի է պատկերացնել, թե ինչ կասեր նման իրավիճակում ընդդիմադիր Փաշինյանը, նա ամբիոն կճոճեր, ասելով, որ պետությունը պարտավոր է հոգալ Ձեր կարիքները, կասեր որ ձեր մուծած հարկերով իրենք մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենաներ են քշում, շուրջերկրյա ճանապարհորդություններ են կատարում, դուք աշխատում եք, որ Սերժի ախպեր Սաշիկը Հայաստանը 50/50 դարձնի ու այսպես շարունակ, իսկ այն, ինչ ասում է հիմա, ոչ թե հուզիչ է, այլ զզվելի: Միջադեպն այդ ակամայից տեղափոխեց նախորդ իշխանության ժամանակներ, երբ նույն ոճով ու նույն դիրքերից Սերժ Սարգսյանն էր մուննաթ գալիս ժողովրդի վրա, թե չեք աշխատում, բայց իշխանություններից պահանջում եք: 2013-ի նախընտրական այցելությունը Մովսես գյուղ ավարտվեց «թարս խիրարի» պատմությամբ :
«Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»,- մովսեսցու բնական մտահոգությանը Սերժ Սարգսյանը պատասխանել էր.«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային: Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:


Ժանրի կանոններով ՝ հիմա հիմա նույնն է ասում Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, թե ժողովուրդն ուր ուղարկեց Սերժ Սարգսյանին եւ նրա թարս բուսնած խիարը:

Անի Սահակյան

դիտվել է 2880 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am