Հասմիկ Պապյան. Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս:

Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է կասեցված է և Հայաստանի նոր կառավարության պատկան կոմիտեներն ու նախարարությունները պետական բյուջեով, կառավարության պատվերով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը փողոցում են թողել և հեռացել: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները զրո արդյունք են ունեցել: Մինչև հիմա մի շնչով հարցը լուծելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը անգործության ու ինչ որ նամակագրության ու բացատրությունների դանդաղ գործընթացի մեջ են: Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում:

Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը: Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք` նրանց եմ հարց տալիս. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն, մշակութային կամ քաղաքաշինական քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացու՞մ: Ուզում եմ մոտ օրերս այցելել շենք և մանրամասն ծանոթանալ իրավիճակին: Նույնը անելու կոչ եմ անում ՀՀ վարչապետին և կառավարությանը: 

դիտվել է 3456 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am