Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 43-ամյա Գ.Խ.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 ԼA 406 համարանիշի ավտոմեքենայով բախվել է խոտով բարձված բեռնատարին, այնուհետև դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 32-ամյա Ա.Պ.-ի վարած Mercedes մակնիշի 493 AC 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 45-ամյա Գ.Հ.-ն և 15-ամյա Ն.Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Ա.Պ.-ն աշխատում է «Կոկա-Կոլա» ընկերությունում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված ընկերությանը:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը