Փաշինյանը թռավ. հետհաշվարկը սկսված է


Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը Հանարապետության Հրապարակի հանրահավաքների ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին: Ոչ թե ինքն է եկել իշխանության, այլ ՀՀ հպարտ քաղաքացին, ով իրավունք ունի անգամ քացով բացել կառավարության դուռը, ով իրավուքն ունի աշխատանքից ազատել իշխանությանը, այսինքն՝ իրեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հունիսի 20-ին Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով փախավ քաղաքացիների հետ դեմ առ հանդիպելուց, նրանց լսելուց և պատասխանելուց: Մարդիկ, միմյանց հերթ չտալով, ամենատարբեր հարցեր էին ուղղում Փաշինյանին, բազմաթիվ նակակներ փոխանցում վարչապետին՝ խնդրելով, որ անպայման պատասխան տրվի: Իսկ վարչապետն ընդամենը հայտարարեց, որ Գյումրի է եկել այլ գործով, որ ինքը բոլորին լսել չի կարող և առաջարկեց քաղաքացիներին՝ իրենց խնդիրները ներկայացնել իր օգնականին:
Դժվար չէ հասկանալ, որ խնդիրները, որոնք ներկայացվում են վարչապետին, միշտ չէ, որ ունեն դրական լուծում: Լուծումները, որոնք իշխանության ավելի ցածր օղակներում տրվել են, ուղղակի չեն բավարարում քաղաքացուն, այդ պատճառով էլ նրանք ձգտում են անպայման իրենց հարցը ներկայացնել առաջին դեմքին: Բայց եթե օրենքով սահմանված կարգավորումը չի բավարարում անվտանգության աշխատողների պատնեշը ճեղքող քաղաքացուն, հազիվ թե վարչապետը կարողանա հրաշքներ գործել: Միևնույն ժամանակ քաղաքացին ունի սեփական խնդրի լուծումը հենց վարչապետից պահանջելու իրավունքը:
Այդպես էր նախկին իշխանությունների ժամանակ, այդպես է նաև այսօր: Իշխանության խնդիրը անհատական խնդիրների վերլուծության արդյունքում համակարգային լուծումներ գտնելն է: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իշխանություններն առանձնապես չեն սիրում լսել քաղաքացու խնդիրը: Նախկինում կար հանրային ստերիոտիպ, թե իշխանությունը ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով, այդ պատճառով էլ թքած ունի ժողովրդի վրա: Հեղափոխական իշխանությունը սակայն՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած վերջին նախարարն ու մարզպետը, պարտական են ՀՀ քաղաքացուց ստացած 70 տոկոս քվեներին:Իսկ այդ քաղաքացին ոչ միայն հպարտ է, այլ նաև աղքատ, հոգսերի բեռի տակ կքած ու հուսահատ: 
Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանը խուսափեց քաղաքացիների հետ առերեսվելուց, որովհետև չուներ նրանց հարցերի պատասխանները: Անգամ շատ ակնառու դեպքերում Փաշինյանը չի ուզում, կամ էլ գուցե չի կարողանում ընկալել քաղաքացու խնդիրը: Փոխարենը սկսում է հոխորտալ մարդկանց վրա, թե ձեզ համար բոլոր պայմաններն ապահովված են՝ գնացեք փող աշխատեք ու ինքներդ ձեր հարցերը լուծեք, պետությանն էլ հարկ մուծեք ու իշխանությանը քիչ անհանգստացրեք: Ամենամեծ աբսուրդը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը հանրային կարծարտիպ է ձևավորել, թե Հայաստանում աշխատատեղի խնդիր գոյություն չունի. բոլոր նրանք, ովքեր ասում են, թե աղքատ են և աշխատանք չունեն, սովորական թամբալներ և ալարկոտներ են: Երևի արդեն մոռացել են, որ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, որը հեղափոխությունից հետո ոչ մի կետով չի նվազել: Իշխանություն են դարձել՝ ձայները տաք տեղից է գալիս:
Մի բանում սակայն հեղափոխականները պետք է համոզված լինեն՝ չներվեց նախկիններին, չի ներվելու նաև իրենց: Այնպես որ հետհաշվարկը սկսված է. ևս մի քանի նմանօրինակ տապալված մարզային այց և վարչապետի բարձր վարկանիշից կմնա միայն <<բ>> տառը:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 14935 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am