Ահաբեկչություններ փարիզյան սցենարով
Գերմանիայի ՆԳՆ տեղեկություններով՝ Գերմանիայում բարձր է փարիզյան սցենարով ահաբեկչությունների իրականացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Փաստաթղթում ասվում է, որ երկիրը բռնության փաստացի թիրախ է, որը կարող է դրսևորվել ցանկացած ժամանակ պետական և քաղաքացիական հաստատությունների, ինչպես նաև պետական ծառայողների և խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների տեսքով։ Մեծ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր կռվում են Սիրիայում ջիհադիստական խմբավորումների կողքին։ 850 գերմանացիներ միացել են ահաբեկիչներին, մոտ 300-ը վերադարձել է Գերմանիա։
