Մենք չեղյալ կհայտարարենք ԵՄ պայմանավորվածությունները. Չավուշօղլու
Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է,որ եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: « Անկարան լի է վճռականությամբ՝ վերջ տալ փախստականների ողբերգությանը, դյուրացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը, «թարմացնել» Բրյուսելի հետ մաքսային միությունը, ինչպես նաև նոր բաժիններ բացելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցություններում»,-ասել է թուրք նախարարը:
