Կամ տունը պիտի տանք բանկին, կամ գնանք խոպան.գյուղացիները ծանր կացության մեջ են

Արարատի մարզում ծիրանի բերքահավաքն ավարտվել է, տարվա սկզբին ակնկալվող առատ բերքն այս տարի էլ գյուղացիները չստացան: Եղանակային պայմանները բարենպաստ էին թվում, կարկուտ չեղավ, ցրտահարություն նույնպես, բայց փոխարենը ծիրանի ծաղկման բուռն շրջանում անձրեւների առատություն նկատվեց , որն էլ խանգարեց նորմալ փոշոտմանը: Սպասվում էր, որ քիչ բերքը թանկ գնով կիրացնեն, բայց գյուղացիների բախտն այս հարցում էլ չի բերել: Եթե այս օրերին շուկայում ծիրանի կիլոգրամը վաճառվում է 500-600 դրամով, դեռ մեկ ամիս առաջ մարզում ծիրանը ընդամենը կրկնակիով են վաճառել:

Արմաշի այգետեր Գառնիկ Հովհաննիսյանն ասում է՝ ծիրանի դեպքում գյուղացին չի կարող մի ոտքը երկու կոշիկի մեջ դնել, արագ փչացող միրգ է, ինչ գին ասում են, պիտի տաս ու չմտածես, թե չէ մեկ գիշերում կարող է ամբողջ բերքը հասնել ու թեթեւ քամուց պառկել ծառների տակ.<<Մենք չենք որոշողը, թե ինչքանով ծախենք, մեր, կողքի գյուղում խոշոր այգետերեր կան, 10-20 հեկտար ունեցողներ, հենց իրենք էլ ֆուռի տերերի հետ որոշում են գինը, իրենք են ապահովելու ծավալները, շուկայի օրենքն ա, փոքրերը խաղում են մեծերի թելադրած խաղի կանոննրով, կամ էլ դուրս մնում խաղից>>,- ասում է նա ու տեղեկացնում, որ ծիրան արտահանող ընկերությունները այս տարի մեկ կիլոգրամ ծիրանը գնել են 1000-1200 դրամով, իսկ մեկ հեկտար ծիրանի այգին լավագույն հաշվարկով 300-350 կիլոգրամ բերք է տվել.<<Դե հաշվեք ու տեսեք ինչ անի գյուղացին, ամբողջ տարին աչքը տնկում է սպասվող բերքին, բայց մի տարի կարկուտը, մի տարի անձրեւը ու վերջում կանգնում ենք փաստի առջեւ: Եթե ես մեկ հեկտարի վրա ծախսել եմ 100 դոլար՝ պարարտանյութեր, ջուր, սնուցում , խոտ քաղել, բայց ստանում եմ 300-350 հազար դրամ եկամուտ, ոնց փակեմ հողի հարկերն ու ջրի վարձերը, դե ապրելու մասին խոսելն ավելորդ է>>,-ասում է մեր զրուցակիցը:

Մեկ ուրիշն էլ ՝ Հայկազ Նուրիջանյանը լրացնում, որ գյուղի կեսը վարկերի տակ կքում է: Ամեն տարի վարկ են վերցնում ծիրանի բերքի հույսով, որ կվաճառեն, կփակեն վարկերը, բայց բնության վրա հույս դնելն ապարդյուն է անցնում.<<Հիմա մտեք տուն-տուն հարցրեք, ամեն երկրորդ տունը վարկ ունի, ինչ անի, եթե հողն է միակ եկամտի աղբյուրը՝ կամ պիտի բռնի խոպանի ճանապարհը, կամ էլ պիտի տունը հանձնի բանկին ու փողոցում ապրի>>:

Գյուղացիներն ակնկալել են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը ավելի մոտ կկանգնի ժողովրդին, աջակցության ձեռք կմեկնի.<<Բանկերի տոկոսադրույքները չեն սառեցնում, ասում են մասնավոր են մենք գործ չունենք, բայց գոնե կարող են չէ ոռոգման ջրի, հողի հարկերը գոնե մեկ տարի սառեցնեն, պարարտանյութով օգնեն գյուղացուն: Աղջիկ ջան, գյուղացին միշտ էլ ինքն է տեսել իր գլխի ճարը, ով է մեր մասին մտածողը: Հլը թող սրանք ոտները պնդացնեն աթոռից, Սերժին տալու են անցնեն>>:

Անի Սահակյան

դիտվել է 5144 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am