Ապտակ Վաշինգտոնից. Ինչո՞ւ են Ադրբեջանի ռազմական օգնությունը մեծացնում

Պարզվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ և 2019թթ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիթորը: Հաշվի առնելով, որ այդ օգնությունը Իրանի դեմ ճնշումն ավելացնելու մաս է կազմում, դա նաև ուղղակի ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա:

Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը իր վերլուծության մեջ:

Մասնավորապես, Ադրբեջանը 2018թ. հարկային տարում պետք է ստանա 58.6 միլիոն դոլար, իսկ 2019թ.՝ 42.9 միլիլոն դոլար: Ընդ որում, 2016-17թթ. Հարկային տարիներին այդ օգնության չափը կազմել է տարեկան 3 միլիոն դոլար:

2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ իրենք ծախսում են 47.5 միլիոն դոլար Ադրբեջանի «Հարավային սահմանի անվտանգության վրա՝ «կապ, էլեկտրոնիկա, շինարարություն, ծովային պաշտպանության սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ», 11.1 միլիոն դոլար «Կասպից ծովի ծովային անվտանգության վրա» և 80 հազար դոլար «մարդու իրավունքների դասընթացների» վրա:

Չնայած ԱՄՆ-ը երկար ժամանակ ավելի մեծ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, քան Հայաստանին, այդ տարբերությունն ավելացել է անցյալ տարվանից, որը վերլուծության հեղինակը կապում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Համաձայն Անվտանգության աջակցության մոնիթորի տվյալների՝ 2018թ. հարկային տարում Հայաստանը ստացել է 4.2 միլիոն դոլար (ֆիսկալ տարին ավարտվում է հոկտեմբերին), 2019թ. նախատեսվում է 2.8 միլիոն, իսկ 2020թ. 2.1 միլիոն դոլար:

Ու սա այն դեպքում, երբ ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, եթե դա անհրաժեշտ չէ Ադրբեջանի տարածքների անվտանգության համար և քանի դեռ դա չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ընթացիկ բանակցություններին և չի օգտագործվում Հայաստանի դեմ:

Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են...

Ահա այն ամենը, ինչ կարելի է իմանալ հայկական դիվանագիտության «ձեռքբերումների» մասին: Մեկ տարուց ավելի Հայաստանի իշխանությունները միաբերան հայտարարում են, թե Հայաստանում իրականացված հեղափոխությունը լուրջ է ընկալվում գործընկերների կողմից...

Իսկ ո՞ւր են դրա արդյունքները: Ինչու՞ է ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունն էլ ավելի մեծացնում, իսկ մերը՝ նվազեցնում: Որտե՞ղ է մեր դիվանագիտությունը, ինչո՞վ է զբաղված:

Թամար Բագրատունի

դիտվել է 4444 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am