Պետության սահմանադրական մարտահրավերը

Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը եւ «ՍԴ մասին» օրենքին, պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն։

Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանաու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում գնահատական է հնչեցրել, թե ներկա ՍԴ-ն չի համպատասխանում այսօրվա Հայաստանի քաղաքական իրողություններին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, թե Հրայր Թովմասյանը «բուդկա»-յի պես սեփականաշնորհել է ՍԴ-ն: «Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»,- հռետորական հարց է հնչեցրել ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ նման արտահայտությունները պատիվ չեն բերում պետական ինստիտուտներին. «Նման բառապաշարը դասագրքային է այն առումով, թե ինչպես չի կարելի խոսել երկրի 4 սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետեւ այդ մարմինները՝ ՍԴ-ն ու Կառավարությունը, հավասար են, եւ չի կարելի մի մարմնի ղեկավարի կողմից նման բառապաշարով արտահայտվել մյուսի վերաբերյալ։ Իսկ արդյո՞ք նույնատիպ, նույնաբովանդակ արտահայտություններ կարելի է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ. ես կարծում եմ, որ չի կարելի»,- ասել է Հրայր Թովմասյանը։
ՍԴ նախագահի գնահատմամբ` վարչապետի որոշ արտահայտություններ վիրավորական էին, քանի որ վիրավորական էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվության համար: Եվ ընդհանրապես սա օրինակ է, թե «ինչպիսին չպետք է լինի գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, թե ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության վերաբերյալ»։
Ըստ մամուլի տեղեկությունների` հանձնարարություն է տրվել իրավապահ մարմիններին՝ դատավորների կենսագրությունն ուսումնասիրել և որոշ հանգամանքներ պարզել` նրանց դեմ որպես կոմպրոմատ օգտագործելու համար: Արձագանքելով այս հարցադրմանը` ՍԴ նախագահն ասել է, որ եթե պարզվի, որ դա հատուկ և ուղղորդված է արվում, և եթե դրա վերջնական նպատակը դատական իշխանության վրա որոշակի ճնշումներն են, անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ այդ գործողությունները կներկայացվեն, ինչպես կմեկնաբանվի, թե ինչ նպատակով է այդ ամբողջը արվել, ապա դա շատ վտանգավոր է, եւ բոլորը պատասխանատվության պետք է ենթարկվեն` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից. «Այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն: Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը: Եվ դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ նրանք պաշտոնավարում են ավելի երկար ժամանակահատվածով, քան իրենց ձևավորած մարմինները՝ կլինի դա հանրապետության նախագահը, թե Ազգային ժողովը: Այս առումով այդ պնդումը, որ քաղաքական փոփոխություններից հետո պետք էր նաև դատական իշխանությունը փոխել, որևէ աղերս չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ էլ ժողովրդավարական պետության հետ»,- հայտարարել է Հրայր Թովմասյանը: 
Կարելի է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը, ի դեմս նրա նախագահի, ըստ էության ընդունեց գործադիր իշխանության կողմից դատական համակարգին նետված մարտահրավերը: Հրայր Թովմասյանը բարձրացրեց սահմանադրական ինստիտուցիոնալիզմի գաղափարը. Հայաստանում կան 4 սահմանադրական մարմիններ` ԱԺ, կառավարություն, որոնք ձևավորվում են ընտրությունների միջոցով և անկախ դատական համակարգ` Սահմանադրական դատարան և անկախ դատարաններ: Այս մարմինները հավասար են և հակակշռում են միմյանց` Սահմանադրությամբ իրենց տրված լիազրությունների շրջանակում: Այս մարմիններից որևէ մեկի իրավունքների գերազանցումը կամ ճնշումը մյուսի հանդեպ անթույլատրելի է և վտանգավոր պետության համար: Սա ամենակարևոր արձանագրումն է, որը պետք է դնել պետական ինստիտուցիոնալ քաղաքականության հիմքում:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1138 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am