Պայթյուն՝ Քաբուլում. կան զոհեր
Քաբուլում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 198 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է տեղական TOLO News հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել Պուլ-է-Մահմուդ Հան շրջանում, որտեղ գտնվում են Աֆղանստանի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների շենքերը, ինչպես նաև ազգային անվտանգության վարչությունը:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկով ավտոմեքենայի պայթյունից հետո տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Շրջանն ամբողջովին շղթայված է:
Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:
Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը:

