Էրդողանն ու Ալիևը կքննարկեն Արցախի հարցը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 25-26-ին կլինի Ադրբեջանում, իսկ ապրիլի 26-27-ին՝ Խորվաթիայում: Էրդողանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին: Բացի այդ, նա առանձին հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող լարվածությունը, տարածաշրջանային հարցեր, «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման շուրջ տիրող իրավիճակը և մի շարք էներգետիկ խնդիրներ: Էրդողանն Ադրբեջանից կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ թուրք և խորվաթ գործարարների մասնակցությամբ անցկացվելու է գործարար ֆորում:
