Արտյոմ Մովսեսյան. Չի կարող լինել որեւիցե մի բան, որ իմ կառավարման ժամանակահատվածում բացի դրականից` ուրիշ թեմա լինի

Հրապարակը գրում է.ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները, հայտնաբերել է չարաշահումներ եւ քրեական գործ հարուցել։ Չարաշահումները, ինչպես հասկացանք դատախազության տարածած հաղորդագրությունից, առնչվում են 2007-2018թթ. ընկած հատվածում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերության հետ կնքած պայմանագրին, որտեղ ֆինանսական մանիպուլյացիաներ կամ մեքենայություններ են տեղի ունեցել։ Նաեւ ուսումնական նպատակով «Diamond DA 40» տեսակի օդանավ են վարձակալել, որի համար հայտարարված մրցույթով եւս խախտումներ են տեղի ունեցել։ Արդյունքում, ըստ դատախազության, 592 մլն դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր են կատարվել՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանք։ Նշված ժամանակահատվածից պարզ է դառնում, որ խոսքն այն ժամանակվա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնավարման շրջանին է վերաբերում, եւ թեպետ հաղորդագրության մեջ նրա անունը նշված չէ, բայց ենթադրելի է, որ քրգործով կարող է հենց նա անցնել կամ նրա հետ առնչություն ունեցող որեւէ մեկը: Մովսեսյանը, սակայն, պնդեց, թե իր պաշտոնավարման ժամանակ որեւէ չարաշահում չէր կարող լինել։ «Ես դետալներին ծանոթ չեմ, չեմ կարող որեւէ բան ասել, բայց չի կարող նմանատիպ բան լինել, որն իմ պաշտոնավարման ժամանակ առաջացնի որեւէ մի չարաշահում։ Երբ մանրամասներին կծանոթանամ, նոր կկարողանամ որեւիցե բան ասել,– ասաց պարոն Մովսեսյանը՝ ավելացնելով։ –Չի կարող լինել որեւիցե մի բան, որ իմ կառավարման ժամանակահատվածում բացի դրականից ուրիշ թեմա լինի»։

 

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am