Նիկոլ Փաշինյանի գաղտնի պլանը․ինչու է նա ՍԴ-ի հարցում առճակատման գնում

Թեպետ Վենետիկի հանձնաժողովի`հունիսի 20-21-ի նստաշրջանի ամփոփիչ արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը հայտնվեց համացանցում եւ դարձավ քննարկվող հարցերի թոփ տասնյակի առաջատարը,քանզի այդ զեկույցով Վենետիկը կոշտ գնահատականներ տվեց Սահմանադրական դատարանի շուրջ իշխանության պլանի եւ նրանց սրտի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը ՝թքած ունենալով Վենետիկի կարծիքի վրա, իր վերջին հարցազրույցում պնդել է ՍԴ-ի հետ կապված իր տեսակետները, մի բան էլ կոշտացրել դրանք։

Փաշինյանը, որը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները գնահատում էր որպես «կեղծ օրակարգ» ասելով՝ պետք չէ պայքարել այդ օրակարգի դեմ, այսօր «ցնցվել է» Վահե Գրիգորյանի նամակից, քանի որ պարզել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, չի համապատասխանում ու պետք է ամեն ինչ անել իդեալական ՍԴ ունենալու համար։

Թե ինչու է Փաշինյանը համառորն գրոհում ՍԴ-ի ուղղությամբ՝ հաշվի չառնելով նույնիսկ միջազգային կառույցների վերաբերմունքը եւ հնարավոր պատժամիջոցները, տարբեր վարկածներ են շրջանառվում։ Նախ առաջինն այն է, որ Փաշինյանը ցանկանում է առաջիկա տարիներին սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որի նպատակը պետության կառավարման մոդելի փոփոխությունը կլինի եւ խորհրդարանական համակարգից կրկին վերադարձը նախագահականին։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ շատ շուտով իր վարկանիշը հավասարվելու է հողին, իսկ գործող մոդելը, մինչեւ անգամ՝ սուպերվարչապետական, չի փրկելու Նիկոլ Փաշինյանին ։ Ներիշխանական խմորումների պարագայում ԱԺ-ն կարող է «փախչել» Փաշինյանի տակից եւ վարչապետին ուղարկել թոշակի։

Իսկ նախագահական համակարգի պարագայում Նիկոլ Փաշինյանը կդառնա նախագահ եւ իր ձեռքը կկենտրոնացնի իշխանական ամբողջ բուրգը։ Ու որպեսզի իր իշխանությունը հավերժացնելու իր ծրագրի իրականացման ճանապարհին արգելքների չհանդիպի, ՍԴ-ն պետք է ղեկավարի իր կամակատարը, ով կդակի Փաշինյանի կամքն արտահայտող ցանկացած նախագծի տակ։
Վարկածներից մեկն էլ կապված է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի հետ։ Ինչպես հայտնի է այդ կոնվենցիան վերջին շրջանում նորից օրակարգ է բարձրացել, լրատվական արտահոսքեր կան, որ իշխանությունը պատրաստվում է վավերացնել այն։ Կոնվենցիայի վտանգների եւ հասարակության այլասերման ռիսկերի մասին մասնագետները մի քանի շաբաթ է բարձրաձայնում են։Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ սեռ։
Ստամբուլյան կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է կյանքի գնով վավերացնել այն, քանի որ կա արտաքին պարտադրանք։ ՍԴ գործող կազմի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը վստահություն չունի ու չի բացառվում, որ նմանատիպ օրենքներ նույնպես ապագայում լինեն։ Այնպես որ խնդիրը ոչ այնքան անձերն են, որքան Փաշինյանի պլանները։

Անի Սահակյան

դիտվել է 1948 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am