Ի՞նչ գործ ունի Արթուր Վանեցյանը Իջեւանում

«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչեւ գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սեւազգեստների որս:

Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը եւս գնացել է Իջեւան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի եւ համայնքի ղեկավարների, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:


ԱԱԾ ղեկավարն այնտեղ հայտարարել է. «Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության եւ առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, եւ չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ` ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»:

Իրականում Վանեցյանի այցը նշանակում է, որ այս իրադարձություններում պետք է լինի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, իսկ եթե այդպես չէ, գործ ունենք ընդամենը հանցագործության հետ, որի համար կա ոստիկանություն: ԱԱԾ ղեկավարի մասնակցությունն այս ամենին փաստում է, որ երկրում չկա վերահսկողություն, եւ միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում:

Ի՞նչ է ստացվում, եթե հիմա մեկ այլ մարզում քաղաքացիները փողոց փակեն եւ, ասենք, հայտարարեն, թե անպայման Սեւանից ձուկ պիտի որսան, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, վերջում էլ բախում լինի ոստիկանների հետ, կրկին Արթուր Վանեցյա՞նն է խորհրդակցություն անցկացնելու տվյալ մարզում:

Իսկ գուցե ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը պետք է նման դեպքերում գնա «մեր» ոստիկանների ու իրեն ընտրողների հետ հանդիպելու, բացատրի, համայնքապետերի հետ խորհրդակցություն անցկացնի. ի վերջո, դա վարչապետի գործն է: Մարզային այցելությունները չեն ենթադրում միայն բիզնես ֆորումներ ու համադամ բարիքների համտես: Տարիներով արմատացած խնդիրներ կան, ինչու՞ են ԱԱԾ ղեկավարին գործուղում այնտեղ, որտեղ իրականում վարչապետը պետք է լիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am