Կիևում գրիպի պատճառով կարանտին է հայտարարվել
Կիևում գրիպի պատճառով հունվարի 16-ից կարանտին է սահմանվում: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Կարանտինը գործելու է կրթական ու առողջապահական հաստատություններում, սահմանափակումներ են գործելու նաև հրապարակային միջոցառումների անցկացման վրա: «Մենք չենք սպասի, որ բարձրացվի մայրաքաղաքում սեզոնային հիվանդությունների համաճարակային շեմը ու որոշում ենք կայացրել շաբաթ օրվանից կարանտին հաստատել Կիևում՝ թույլ չտալու համար սեզոնային հիվանդությունների տարածումը»,- հայտարարել է Կլիչկոն:
