Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել

«Հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որոշակի առանձնահատկություններ ունի»,-այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակին։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ, Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանըհուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հարկ է նշել, որ միջոցառմանը մասնակցում է անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպել է պետքարտուղարի տեղակալը։

Հունիսի 19-ին ևս աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Մնացականյանը հանդիպել էր Ռիքերի հետ։ Հունիսյան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել էր նաև ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

168.am–ի հետ զրույցում փորձագետները մինչ հունիսին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, թե ԱՄՆ դիվանագիտական կորպուսից որ պաշտոնյան է ներկա գտնվելու հանդիպմանը կամ ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախարարներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշինգտոնյան հանդիպմանը նախորդել էր նախարարական հանդիպում Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, և ՌԴ ԱԳ նախարարն ունեցել էր առանձին հանդիպումներ Մնացականյանի և Մամեդյարովի հետ, նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանին, ով վերջին ամիսներին մի քանի հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Փորձագետներն ուշադրություն էին հրավիրում այն հարցի վրա, թե ինչ մակարդակով է ԱՄՆ-ն ընդունելու նախարարներին, և արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների ակտիվ մասնակցությամբ և ընդունելությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները կպահպանվի՞ նաև ԱՄՆ-ում, սակայն ԱՄՆ-ում, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ռիքերի և Բոլթոնի հետ։

Ուվե Հալբախն ասաց, որ այս հարցում որոշակի նրբություններ կան, որ պետք է հասկանալ, քանի որ խոսքը գերտերության և նրանից բավականին հեռու գտնվող փոքր երկրի հարաբերությունների մասին է։ Ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակով ներգրավված չի եղել և չի լինի, քանի որ սա ԱՄՆ-ից շատ հեռու տարածաշրջան է, որտեղ ԱՄՆ-ը աշխատում է իր դիվանագետի և նրա անմիջական վերադաս պաշտոնյաների մակարդակով։ Գերմանացի քաղաքական վերլուծաբանը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի, մասնավորապես՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ և նախաձեռնությամբ եղել են բարձրաստիճան և նախարարական հանդիպումներ ԼՂ հակամարտության գոտում լարված իրավիճակներում, որոնցից մեկը՝ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո, Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ։

«Դա այն իրավիճակն էր, որը ստիպում էր համանախագահ երկրներին նախաձեռնել լուրջ քայլեր վտանգավոր իրավիճակը բեկելու նպատակով։ Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը, շատ փոքր փոփոխությամբ, սակայն ավելի հեռացված քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում, կոնկրետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Եթե հետևեք պետքարտուղարի և Պետքարտուղարության գործունեությանը, կտեսնեք, որ բոլոր անդրադարձերը և հիմնական աշխատանքը վերաբերում են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, խնդիրներին անմիջականորեն։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ավանդաբար այս տարածաշրջանը դիտարկվում է ռուսական ազդեցության գոտի, որը ՌԴ-ն շարունակում է պահել այդպիսին։ Այսինքն՝ տարածաշրջանով զբաղվում են ԱՄՆ դիվանագետներ, որոնք գերտերության տեսանկյունից այս տարածաշրջանում համարժեք մակարդակի են և համապատասխանում են Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մակարդակին։ ԱՄՆ-ում պետքարտուղարի տեղակալը բավականին բարձր դիվանագետ է, բայց ավանդաբար տարածաշրջանով զբաղվել են ավելի ցածր դիվանագետներ, քան պետքարտուղարն է, և դա բնական է, քանի որ ԱՄՆ-ը գերտերություն է, խնդիրները և գլոբալ խնդիրները, մարտահրավերները շատ ավելի մեծ են ու շատ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ուշադրությանը տարածաշրջանի նկատմամբ՝ Ուվե Հալբախն ասաց, որ Բոլթոնը համակարգում է Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությունը, մասամբ՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները։ « Սա ենթադրում է ուշադրություն Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների նկատմամբ, այս ուղղություններով ավելի սերտ համագործակցության համար։ Այսքանով սահմանափակվում է ամերիկյան հետաքրքրությունը։ Մնացած աշխատանքը պետք է իրականացնի Հայաստանը, եթե ցանկանում է այլ մակարդակ։ Այս առումով Հայաստանի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, չի փոխվել, չի փոխվել նաև ԱՄՆ-ի ընկալումը հայ-ամերիկյան հարաբերությունների։ Սա այն մակարդակն է, որը ենթադրվում է ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում, երբ հայտարարվում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություններ չեն լինելու»,-ասաց վերլուծաբանը։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am