Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ մտածելու բան ունի

Նախօրեին Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները մտահոգվելու շատ լուրջ տեղիք պետք է տան իշխանությանը և առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Երբ ճանապարհ փակող ժողովուրդն ու տեղում օրինականություն հաստատող ոստիկանությունը բախվում են` երկու կողմից տուժածներ և վիրավորներ են տեղափոխվում հիվանդանոց, անկախ պատճառներից` կատարվածի պատասխանատուն օրվա իշխանությունն է` այդպես էր նախկինում, այդպես և այսօր, այդպես լինելու է վաղը: Պատճառներն ավելի խորն են, քան Իջևանի անտառներից վառելափայտ տանել-չտանելու հարցը: Եթե իշխանության տված նոր լուծումները չեն ընկալվել քաղաքացիների կողմից, այն քաղաքացիների, որոնք մեկ տարի առաջ հրապարակում կանգնած իշխանության բերեցին հեղափոխականներին, կնշանակի իշխանությունը ինչ-որ բան ինչ-որ տեղ ճիշտ չի արել:

Այս համատեքստում առնվազն տարակուսելի են որոշ իշխանավորների այն մեկնաբանությունները, թե իջևանյան դեպքերը նախկին իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք էին: Ճիշտ այն պահին, երբ Իջևանում գազազած բողոքավորները քարերով ջարդում էին ոստիկանների գլուխները, Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարում էր, թե նախկինները բացարձակ հանրային հենարան չունեն, և իշխանության վարկանիշն ամենևին էլ չի նվազել: Տրամաբանության տեսանկյունից անհասկանալի է` ինչպես կարող են հանրային հենարան չունեցող նախկինները նման սադրանք կազմակերպել` այն էլ վարչապետի ծննդավայր Իջևանում: Սա առնվազն նշնակում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ մտածելու բան ունի:

Կառավարության նիստում Իջևանի թեմայով վարչապետի խոսքից հստակ երևոմ էր, որ նա խնդրի լրջությունը շատ խորությամբ հասկանում է: Պատահական չէ, որ Իջևանի բախման հետևանքները կարգավորելու, թերևս նաև նոր զարգացումների կանխումն ապահովելու գործը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառության պետ Արթուր Վանեցյանին: Եթե տեղի ունեցածը սովորական հանրային ընդվզում լիներ, հազիվ թե դրան ԱԱԾ-ն խառնվեր: Վանեցյանը տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո տավուշցիներին ուղերձ հղեց, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություն կարվի, կթույլատրվի անտառում ժամանցի գոտիներ ստեղծել ու դրա շնորհիվ գումար վաստակել: Ըստ Վանեցյանի` անտառից դուրս թողնվող փայտն էլ տեղական մարմինների կողմից կկուտակվի անտառից դուրս հատուկ գոտում, որտեղից կբաշխվի բնակչությանը` համաձայն համապատասխան ընթացակարգի:

Ծառահատումների և վառելափայտի, անտառային տուրիզմ զարգացնելու հարցերը Արթուր Վանեցյանի առաջնային գործառույթներից չեն: Դրա համար բազմաթիվ այլ պետական մարմիններ կան: Ոստիկանության և ժողովրդի բախման իրավական գնահատականները տալու համար էլ կա Հատուկ քննչական ծառայություն, որը պետք է զբաղվի հանցավոր արարքների բացահայտմամբ: Սակայն իշխանությունն զգացել է վտանգը և ԱԱԾ-ին ուղարկել է Իջևան: Փաշինյանը շատ լավ հասկացել է, որ սուպերնախարար Սուրեն Պապիկյանի զավեշտալի հայտարարությունը` օրական 10 հազար դրամ աշխատավարձով ավելի քան 200 թափուր աշխատատեղերի մասին, փրկություն չեն: Խնդիրն ավելի լուրջ է, քան վառելափայտը: Իշխանությունը հասկացել է, որ սկսում է գործել բումերանգի կանոնը: Իշխանության ես եկել փողոց փակելով, ուրեմն պատրաստ եղիր, որ քո դեմ նույնպես փողոց են փակելու: Ազատություն ես տվել ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին, ովքեր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի են սպանել, ուրեմն պատրաստ եղիր` գտնվելու են մարդիկ, ովքեր քարերով ջարդելու են ոստիկանների գլուխները: Իսկ քարով հարվածել ոստիկանին` կնշանակի ջարդել իշխանության և վարչապետի գլուխը:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3649 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am