Ադրբեջանի զինուժն անկանոն կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: «ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
