Փաշինյանի «հույսն» ու Ալիևի «հավատը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որի ընթացքում պատասխանել է հարցին, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս. «Թեժ գիծը աշխատում է, այո, բայց դա չի երաշխավորում, որ մենք, ցավոք սրտի, զոհեր չենք ունենա, որովհետև գիտեք, որ, այնուամենայնիվ․․․ Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան կոնկրետ արդյունք»:

Ապա նա մասնավորեցրել է. «Դրա համար, ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ որ ուզում եմ իրենց նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները էսօր առաջ չեն գնում, ընդամենը կա մի պատճառ և մի նախադասություն դրա համար: Երբ որ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք ա ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և սա ինչ-որ առումով աննախադեպ հայտարարություն է մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի: Հիմա, սա շատ կարևոր հայտարարություն է և շատ լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը․ շատ պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանի նախագահը նույն՝ 100-տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Որպեսզի առաջընթաց լինի, նա էլ պետք ա ասի՝ Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ պետք ա ընդունելի լինի՝ իրա տեսակետից առաջինը թող ասի՝ Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Քանի դեռ էս նախադասությունը էն կողմից չի հնչել, էդ նշանակում ա՝ բանակցությունները արդյունավետ չեն, հետևաբար՝ որևէ մեկը մտածում ա, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող ա ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի համար և ընդունելի չլինել Հայաստանի ժողովրդի համա՞ր․ եթե որևէ մեկը էդպիսի բան մտածում ա, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին ա ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին ա ճանաչում և ընդհանրապես՝ ոչ էլ հայ ժողովրդին ա ճանաչում»:

Փաշինյանը կամաց-կամաց ստիպված է արձանագրել, որ «թեժ գիծ» ասվածը՝ դեռ ոչինչի չի երաշխավորում, դրա պայմաններում էլ կարող են զոհեր լինել: Երբ «վերալակային հանդիպումների» ընթացքում Փաշինյանի ավելորդ ոգևորությունը Հայաստանում փորձում էին չհիմնավորած համարել՝ արժանանում էին նրա թիմի հարձակումներին:
Հիմա Փաշինյանն ինքն էլ արձանագրում է, որ բանակցություններում առաջընթաց չկա: Իսկ ի՞նչ՝ Փաշինյանն ակնկալում էր, որ Ալիևը ճանաչելո՞ւ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը Ալիևի կողմից ակնկալում է, որ նա մի օր կասի, թե՝ «ԼՂ խնդրի լուծումն ընդունելի պետք է լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար»: Ինչպե՞ս կարող է Ալիևը նման բան ասել, եթե պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, գումարած դրան՝ Արցախն ու Երևանն էլ ադրբեջանական տարածք է անվանում...

Մի՞թե նման հայտարարություններ անողը մի օր կարող է արթնանալ ու ադրբեջանցի ժողովրդին ասել՝ «գիտե՞ք, ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Հայաստանի ու Արցախի համար»:

Բացի այդ, Փաշինյանը խոսում է Ալիևի դիրքորոշման մասին, բայց չի խոսում միջազգային կառույցների կողմից, ավելի կոնկրետ՝ օրերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի կողմից Բաքվում արած հայտարարության մասին, երբ Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչու՞ հայկական դիվանագիտությունը թույլ է տվել նման կողմնակալ դիրքորոշման արտահայտում ԵՄ-ի կողմից, այն դեպքում, երբ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Այսինքն, Ալիևի հետ անպտուղ բանակցությունները փաստն ունենալով հիմա Փաշինյանը ձգտում է ցույց տալ, որ իրենից առաջ ոչ ոք ո՛չ Արցախի ինքնորոշման իրավունքի, ո՛չ Արցախի՝ բանակցություններում մասնակցելու պայմանի մասին չի հիշել, սրանք բացառապես իր մտքով են անցել:

Սակայն իրականում դիվանագիտական աշխատանք չի տարվում ո՛չ Արցախի միջազգային ճանաչման, ո՛չ էլ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վրա լույս սփռելու ուղղությամբ:

Թամար Բագրատունի

դիտվել է 879 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am