«Կարկանդակներ» Բաքվից՝ հայ ժողովրդին

Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: 

Այս ֆոնին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Բաքվում ընդունել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներին և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ Սամեդ Սեիդովի, Սոֆիո Կացարավայի, Վոլկան Բոզքըրի հետ զրույցում Մամեդյարովը համոզմունք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերից»:

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության թուրք և վրաց խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ «միջազգային ճանաչված սահմանների և պետությունների տարածքային ամբողջականության» շրջանակներում:

Ադրբեջանը, կարծես, պաշտոնապես փորձում է Հայաստանի հարևանների միջոցով նպաստել Արցախի հարցի՝ ադրբեջանամետ լուծման պահանջի տարածմանը: Մյուս կողմից նրանք Հայաստանի հասարակությանը «կարկանդակ» են կարծես ցույց տալիս՝ տարածաշրջանային ծրագրերից հայ ժողովուրդը չի կարողանում օգտվել:

Այսօր էլ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վիրավորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերը Տավուշի մարզի Զորական* գյուղից գիշերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դեպքի վայր է մեկնել ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը։

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը սահմաններում, փաստացի մնում է կիսալարված: Ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրելու «նուրբ» քաղաքականություն է տանում, իսկ դա նշանակում է, որ ամեն պահի կարող է բռնկվել ավելի լարված փուլ շփման գծում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6110 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am