Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը պետք է փակել. Պուտին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հեռախոսով պայմանավորվել են նպաստել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ամրապնդմանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը: Վլադիմիր Պուտինը շեշտը դրել է «չափավոր» ընդդիմությանը ԴԱԻՇ-ից և «Ջեբհատ ան-Նուսրայից» շուտափույթ հեռացնելու անհրաժեշտության, ինչպես նաև Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման վրա, որտեղից շարունակվում է զինյալների ներթափանցումը և ծայրահեղականներին զենքի մատակարարումը, գրված է հաղորդագրությունում:
