Քերին կայցելի Եգիպտոս և Սաուդյան Արաբիա
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Կահիրե և Էր-Ռիյադ, հայտնում է Gazeta.ru-ն: Նրա խոսքերով` Քերին կմեկնի Կահիրե (Եգիպտոս) և Էր-Ռիյադ (Սաուդյան Արաբիա) ապրիլի 20-21-ին: Քիրբին նշել է, որ պետքարտուղարն ապրիլի 20-ին կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար: Իսկ հաջորդ օրը Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կմասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին:
