Նոր պայմանավորվածություններ կան
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման պայմանավորվել են մշակել լրացուցիչ միջացառումներ` օպերատիվ կերպով արձագանքելու համար Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը: «Պայմանաված է հետագայում էլ ավելացնել երկու երկրների ջանքերի կոորդինացումը Սիրիայի ուղղությամբ, այդ թվում հատուկ ծառայությունների և պաշտպանական գործակալությունների գծով: Այդ նպատակով կմշակվեն կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերին օպերատիվ արձագանքման լրացուցիչ միջոցառումներ»,- գրված է հաղորդագրության մեջ:
