Նիկոլ Փաշինյանը «տանկեր» է հանում ՍԴ-ի վրա

Որ Նիկոլ Փաշինյանի իշխանության «լոկոմոտիվը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցն է, ու կմնա վերջինս կալանքի տակ, Փաշինյանը կհամարի որ հաջողել է, երկրում ամեն ինչ ավելի քան լավ է, կհայտնվի ազատության մեջ, ուրեմն Փաշինյանին նոր ջղաձգումներ են սպասվում, համոզվել ենք անցած ամիսներին։ Նա Քոչարյանի գործի «պրիզմայով» է կառուցում պետության արտաքին քաղաքականության գիծը, այս հարցով է որոշում պետության տնտեսական, սոցիալական, բոլոր ռազմավարությունները։ Բայց որ Քոչարյանի հարցը այնքան կսրվեր պետության ղեկավարի մոտ, որ նա հակասահմանադրական գործողությունների կգնար ու կսպառնար սեփական ժողովրդին, գոնե այսքան շուտ չէինք սպասում։

Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ վերջին հարցազրույցի առանցքում կրկին պահեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման։ Ավելին, նա երկրորդ նախագահի վերաբերյալ իր գնահատականնրում տեղ-տեղ դուրս եկավ ափերից եւ սպառնալից հայտարարություններ արեց քաղաքացիների՝ Քոչարյանի աջակիցներին ուղղված։ Հարցին, ինքը համամիտ է հասարակական որոշ շրջանակների հետ, որոնք Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ, պատասխանեց․ «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք ոնց եք վերցնում», - ասաց նա:

2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ Երևան տանկեր չեն մտել։ Փաշինյանը չի ծառայել բանակում եւ միգուցե ճշտի իր պաշտպանության նախարարից, Հայաստանում միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք են տանկեր մտել Երևան։ Երկրորդ՝ ինչ նկատի ունի, երբ ասում է, որ «իշխանություն են վերցնում», ինչպես էր դա արտահայտվում, ընտրություններին գրանցված տոկոսներո՞վ, թե փողոցում անկարգություններ հրահրելով, ոստիկանների,պետական գերատեսչությունների, կառույցների ուղղությամբ հարձակվելու, խանութները ջարդուփշուր անելու, թալանելու ընդդիմադիր լիդերների կոչերով եւ այլն։

Սակայն առավել ուշագրավ է նրա ակնարկը, որ իշխանությունը կորցնելու վտանգի ժամանակ ինքը կարող է տանկեր դուրս բերել մայրաքաղաքի փողոցները։ Չենք ուզում պատկերացնե, թե ինչ կաներ Փաշինյանը Քոչարյանի իրավիճակում․ դեռ չհայտնված՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե «տանկեր» է դուրս բերում երկրի Սահմանադրական դատարանի վրա, որը մնացել է այն անառիկ կառույցը, որը գործում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքով ու իր ճաշակով ձեւավորված կադրերով, այլ նախկին իշխանության ժամանակ ընտրված դատավորներով։ Եւ հիմա Նիկոլ Փաշինյանը իր սուրբ պարտքն է համարում այն իր սրի տակ վերցնել, քանի որ կասկածներ ու մտասեւեռումներ ունի, որ Քոչարյանի գործով իրեն ոչ հաճո որոշումներ կկայացվեն, այդ պատճառով ամբողջ թիմը մոտիվացրել է ՍԴ-ի դեմ, ողջ էներգիան, ռեսուրսը վատնվում է այնտեղ իշխանափոխություն իրականացնելու, յուրայիններով լցնելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ Վենետիկի կոշտ զեկույցից հետո էլ Փաշինյանը հեռու չի մնում ՍԴ-ից ու պնդում է, որ ՍԴ անդամներն ու նախագահը պետք է հրաժարական տան։ Եթե սա ավտորիտարիզմ չէ, բռնապետություն չէ, բա ի՞նչ է, էլ ինչ պետք է անի պետության ղեկավարը, որ հասկանան նա դիկտատոր է։

Անի Սահակյան

դիտվել է 1895 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am