9 ամիս կոռուպցիոն ռիսկեր էիք ուսումնասիրո՞ւմ.տրանսպորտի փոփոխման հարցի ուշացումը անգործության ,թե՞ անպատասխանատվության հետևանք.պարզաբանում են ավագանու անդամները

Հարցազրույց Երևանի ավագանու անդամներ Իմ քայլը դաշինքից Լևոն Հովհաննիսյանի և «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանի հետ:/Մաս 1-ին/

-Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման  թեման արդյո՞ք մեծ շոու չէր,երկու սրճարաններ ապամանտաժվեցին,բայց մյուսները շարունակում են գործել :

Լևոն Հովհաննիսյան. Քաղաքապետն իր հարցազրույցում շատ մանրամասն հարցին անդրաձարձավ,խոսքը առաջին գոտուն կից սրճարանների ազատման մասին էր և բոլոր սրճարանների հետ իրավիճակը իրավական տեսանկյունից տարբեր էին:Կային,որ որոշակի փաստաթղթեր ունենին,կային ,որոնք նույնիսկ շինթույլտվություն ունեին,այն շինաությունները ,որոնք կառուցել էին,փաստաթղթեր ունեին,կային,որոնք ընդհանրապես որևէ փաստաթուղթ չունեին:Առաջին փուլում կարողացանք ազատվել այն սրճարաններից,որոնք ընդհանարպես փաստաթուղթ չունեին,եթե ես չեմ սխալվում երկու սրճարան է մնացել ,որոնց հետ մեր հարաբերությունները դատական փուլում են,իրենք բողոքարկել են և դատարանի վերջնական որոշումից հետո մենք այդ պրոցեսը ավարտին կհացնենք ;Խոսքը նրա մասին է,որ ցավոք նախկին քաղաքային իշխանությունները ,չեմ կարող հստակ ասել,որ տարեթվին է դա եղել,կոպեկներով են տարածքները տվել վարձակալության, մոտավորապես սրճարաններից մեկը 290 000 դրամ ամսեկան վարձ է տվել,դա մեր հանրային տարածքն է,չնչին կոպեկներով են տվել:Այնտեղ պատահական մարդիկ չկային,որ գործունեություն էին ծավալում:Սա շատ ողջունելի գործընթաց է, և մենք այս գործընթացը պետք է դարձնենք շարունակական և հասցնենք տրամաբանակն ավարտին:

Անի Խաչատրյան.Խնդիրների մասին ես շատ եմ խոսել,բայց չգիտես ինչու բառախաղի միջոցով այս իշխանությունը սկսեց ֆեյսբուքյան հարթակում,մամուլում շահարկել,որ ես այնտեղ ինչ-որ մեկի շահերն եմ պաշտպանում, ակտիվ մասնակցում էի,ես ի սկզբանե ասում էի,որ թե օրինակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը,թե քաղաքապետարանի աշխատողները,ավագանու անդամները օրեր շարունակ լուսանկարներ էին տարածում Օպերայի կանաչ հարակից տարածքից,ասում էի՝այո Օպերայի տարածը պետք է լինի այս տեսքին:Այն ժամանակ քաղաքապետը,քաղաքապետարանը բղավում էր,որ մենք Օպերայի հարակից տարածքն ազատում ենք և ստեղծում կանաչ գոտի,բայց մենք դա չստացանք:Ես ասում էի՝մի խաբեք մարդկանց,այդ երկու սրճարանը մեջտեղում է,ոչինչ չի տալու:Իրավական խնդիրների մասին ի սկզբանե մենք գիտեինք:Մենք ասում էինք՝այո, շոուն անելու համար մի արեք ,եկեք մնացածի փաստաթղթերն էլ հիմնավորենք և ազատենք ամբողջ տարածքը,որ այն դառնա պուրակ,նստարաններով հարմարեցված քաղաքացիներին:Բայց մենք ընդամենը քանդեցինք 1,5 սրճարան,որի տարածքը ոչինչ չտվեց մեզ:Դա կանաչ գազոն դարձավ,տարածքը փակ է:Քաղաքապետը նաև արդեն փոխված բառերով ասաց,որ ազատեցինք վատ երաժշտությունով սրճարաններից,նույնը երաժշտությունը հարակից սրճարաններից շարունակում է հնչել,կարելի էր ընդամնեը արգելել երաժշտությունը:Խնդիրը ոնց հայտարովում էր կանաչ տարածքի վերադարձ,մենք դա չարեցինք:Ճիշտը ես էի,հենց սկզբից,բայց չգիտես ինչի թեման պտտվեց հակառակ ուղղությամբ.ես ասում էի՝կամ քանդում ենք բոլորը,կամ չենք քանդում ոչ մեկը:

-Ինչո՞ւ սրան չգնացին:

Անի Խաչատրյան.Չեմ կարող ասել,ես այնտեղ էի այդ թեժ պահին,բախումներ էին,կազմակերպեցի հանդիպում քաղաքապետարանում,որ սրճարանի տերերը հանդիպեն քաղաքապետի հետ,երեկոյան երբ պետք է հանդիպեին,ոչ փոխքաղաքապետը,ոչ քաղաքապետը,ոչ ճարտարապետը չեկան,այդ հանդիպմանը ես էի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը,ով ամբողջ օրը այդ մարդկանց հետ էր,խոսում էր,ասելիք այլևս չուներ:Քաղաքապետը նաև սրճարանների մասին ասաց,որ Օղակաձև այգու մեկ սրճարան է ապամոնտաժվել,ես գրել էի,հիմա չեմ կարող մտաբերել սրճարանի տիրոջ անունը, պայմանական ասենք ՝Ռաֆիկը,Ռաֆիկը վաղուց մահացել է և այս սրճարանը վաղուց քաղաքի ենթակայության տակ էր,մենք ընդամենը ապամոնտաժել ենք մեր գույքը:

-Թատրոն եք խաղո՞ւմ:

Անի Խաչատրյան.Կրկնեմ,այդ սրաճարանի տերը վաղուց մահացել է ,այդ սրճարանը վաղուց քաղաքի ենթակայության տակ էր և ենթակա էր ապամոնտաժման ,դրա համար դրա շուրջ ոչ մի խոսակցություն չեղավ: Ոչ միայն առաջին,այլ երկրորդ գծի սրճարաններն է պետք քանդել,Օպերան իրոք պետք է վերադարձվի քաղաքացիներին:

-Ինչո՞ւ էիք մեղադրում տիկին Խաչատրյանին,որ սրա կամ նրա շահերն է պաշտպանո՞ւմ,փաստացի նա ասում է՝քանդեք բոլորը :

Լևոն Հովհաննիսյան. Մենք չենք մեղադրում,նախ ցանկացած պահին,եթե մենք սկսենք ամբողջի,թե մի քանիսի հետ գործընթացը,միևույն է,որ այդ տնտեսվարողները այդպես հեշտությամբ չէին ցանականա հրաժարվել այդ տարածքներից և բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով դիմելու էին տարբեր ատյաններին,որ պահպանեին իրենք տարածքները:

-Դիմեցին,ակցիաներ կազմակերպեցին:

Լևոն Հովհաննիսյան. Ակցիաների մասին լավ հիշեցրեցիք, երբ մենք գնացինք տեղում ծանոթանալու,թե ինչ է կատարվում,պարոն Մնացականյանը ղեկավարում էր գործընթացքը,հանդիպեցինք տիկին Խաչատրյանին,ով տնտեսվարողների և ակցիաների իրականացնողների հետ փորձում էր խոչընդոտել ապամոնտաժման գործընթացը:Այդ մարդկանց ասում էր՝արդար է ձեր բողոքը,գնացինք առաջ,պառկեք տրակտորների տակ,մեզ համար ապշեցուցիչ էր,շատ զարմացա:

Անի Խաչատրյան.Մարդիկ իրավացի էին,ինչով էին մյուսները առավել,սկսենք նրանից,որ ինչու հենց այդ երկու սրճարանները,ինչում էր խնդիրը, ինչու ոչ մյուսներինը,կոնկրետ ուղղորդված բան կար:Ես այնտեղ էի հենց այդ մարդկանց կանչով ,այդ մարդիկ էին ինձ զանգել:Այդտեղ նույնպես ոստիակնություն ոչ համաչափ ուժ էր կիրառում,իմ աչքի առաջ մարդկանց քաշքշու մ էին,ես ակամայից հին իշխանությունների ժամանականերում հայտնվեցին,ես չէի կարող այլ կերպ ինձ դրսևորել:

Լևոն Հովհաննիսյան. Ձեր ասածը,որ եկեք բոլորը միասին ապամոնտաժենք,նման է մի արտահայտության:Եկեք քաղաքում որևէ կառույցի ձեռք չտանք ,օր նշանակենք և բոլոր կառույցները միաժամանակ սկսենք քանդենք:Սա գործընթաց է:

Անի Խաչատրյան.Եկեք սարքենք ,նոր սկսենք քանդել:

-Ի դեպ,շատ են մեղադրում,ասելով ,որ այս քաղաքային իշխանության բառապաշարը հարուստ է միայն՝քանդել,ապամոնտաժել,թույլ չտալ բառերով:Ես էլ հարցազրույցը լսեցի,ասում էր՝այո այստեղ թույլ չեմ տալու,այո այնտեղ թույլ չեմ տալու,ապամոնտաժելու եմ:Քաղաքը ապրող մարմին է և պետք է կառուցվի:

Լևոն Հովհաննիսյան. Քաղաքը պետք է համաչափ զարգանա և քաղաքեպետը քաղաքաշինության խորհուրդ է ստեղծել քաղաքապետին կից,որի անդամը ինքն է,պարոն Մեսչյանը և տարբեր մարդիկ,ովքեր հասկանում են այդ ոլորտից:Ես ծանոթացա,որ օրինակ Մաշտոցի պողոտայում,որի տեսքը փչացել է,կա մի տնտեսվարող հողատարածք ունի,գնել է ,տարբեր սեփականատերերից և ցանկանում է բազմաբնակարան շենք կառուցել՝15 հարկ:Այդ կառույցը ,վստահ եմ,որ մեր քաղաքի տեսքը փչացնելու է:

Անի Խաչատրյան.Սարքել ասելով ես գլոբալ հարցրերը նկատի ունեի՝տրանսպորտ,աղբահանություն…

Լևոն Հովհաննիսյան. Գոյություն ունեն շինթույլտվության վճարներ,մենք կարող ենք խոսել պարզ թվերի լեզվով:Մենք կարող ենք նայել այս եռամսյակի, կամ կիսամյակի ընթացքում ինչքան շինթույլտվություն է տրվել,գումարի առումով խնդիր չկա,Կենտրոնը մենք փորձում ենք ազատել անօրինական շինություններից:

Անի Խաչատրյան.Կենտրոնը փորձում ենք ազատել,մի հարց տամ՝ամենաառաջին ապամոնտաժումը եթե հիշում ենք քաղաքապետն էլ գնաց տրակտորով Նորք- Նորք վարչական շրջանում էր,տեղյակ ես մանրամասներին,տեղյակ ես որ ուրիշ բան ենք ապամոնտաժել,հիմա դատական պրոցես է գնում,այս հատվածի փոխարեն,այս հատվածն ենք ապամոնտաժել:

Լևոն Հովհաննիսյան. Չունեմ նման տեղեկություն:

Անի Խաչատրյան.Ցավում եմ,դա կիմանանք:

-Այդքան անտեղյակություն,անպատասխանատվություն:

Անի Խաչատրյան.Այո:Իմ ունեցած տեղեկություններով արդեն պետք է որ դատական պրեցես սկսած լինեն :

-Տրանսպորտի մասով քաղաքապետն ասաց,որ պետք է ուղեվարձը թանկանա ,ակցիաներ եղան, հիմա ավելի վատ վիճակում է,ինչ է առաջարկում քաղաքային իշխանությունը:Հրացազրույցը լսելուց հոգնեցի,անընդհատ նախորդները և նախորդները ,նախ ինչքան ժամանակ է պետք,որ չասեք նախորդները,ինչ եք առաջարկում քաղաքային տրասպորտը փոխելու առումով:

Անի Խաչատրյան.Քաղաքային տրանսպորտ փոխելու առումով պարոն քաղաքապետը վերջերս հարցազրույցում ասաց,որ եթե լինի մեկը ,որ կարող է այն ժամանակից շուտ, որը ես ասում,անի քաղաքային տրանսպորտը,ես պատրաստ եմ, թող գա:Այո,կար այդ մեկը ,կար 9 ամիս առաջ,Լույս խմբակցությունն է,երբ ասում էր մի կանգնեք,շարունակեք այն կետից,որտեղ կանգնել է նախորդ իշխանությունը,մեզ մեղադրեցին 55000 ստանալու և ոչինչ չանելու մեջ,մենք այդ ժամանակ ասացինք,որ պետք էր շարունակել գործընթացը,մեզ մեղադրեցին ,դա ամենամեծ վիրավորանքն էր քաղաքապետի կողմից ,որ կարող էր մեղադրել այդ ծիծաղելի 55000 –ը ստանալու և ոչինչ չանելու մեջ ,այնինչ քաղաքապետը այս 9 ամիսների ընթացքում ,լինելով ղեկավար, չի արել այնքան բան,ինչ արել է Ելք խմբակցությունը Հանրապետականի օրոք և ինչ պայքար մղել է մեր խմբակցությունը :

-Ի՞նչ կետից պետք է սկսեին:

Անի Խաչատրյան.Պետք է սկսեին այն կետից ,որտեղ կանգնել էր նախորդ իշխանությունը և 9 ամիս անիմաստ կորցրեցինք ոչինչ չանելով,9 ամիս հետո ներից սկսել ենք այդ կետից,և առաջ ենք գնում:Նույն մարդկանց հետ բանակցություններ են,նույն ընկերությունների, հետ:Նախորդ իշխանությունը վստահաբար ասում էր,որ 1 տարի 4 ամիս,կամ եթե խնդիրներ առաջանան 1 տարի 6 ամիս հետո կլինի տրանսպորտը:Եվ եղավ հեղափոխություն,եղավ քաղաքային իշխանության բացակայություն և փոփոխություն ,թող 2-3 ամիս էլ գումարվեր այդ պրոցեսին,մենք արդեն պետք է ունենայինք քաղաքային տրանսպորտ:Մամուլից իմացանք այն մեկ ավտոբուսի փորձարկման մասին:

-Առաջիկայում սպասելիքներ կա՞ն:

Անի Խաչատրյան.Քաղաքապետն էլ ասաց,որ դա շուտ չի լինի:

Լևոն Հովհաննիսյան. Նիստի ժամանակ խոսվեց,առաջին բլոտային տերմինները հենց այդ նիստի ժամանակ հնչեցին, այնուհետև մի քանի անգամ,ես հույս ունեմ,որ հաջորդ մեր նստաշրջանին այդպիսի տերմիններ չեն հնչի և մենք ավելի հանգիստ մթնոլորտում կաշխատենք:

Անի Խաչատրյան.Վարչապետ Նիկոլ Փաշինյանից ենք այդ տերմինները սովորել՝քուանշ արտահայտությունը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել:

Լևոն Հովհաննիսյան. Թե ավագանու ,թե ԱԺ-ի որակը փոխվել է ,միևնույնն է կհորդորեմ չօգտագերծել:

Անի Խաչատրյան.Այդ որակը երկրի ղեկավարն է օգտագործում:

Լևոն Հովհաննիսյան. Դա նա հնչեցրել էր այլ մարդկանցով աշխատող դահլիճում:
Տրանսպորտի մասին ասեմ.կա անգլիական կազմակերպություն,ում քաղաքապետարանը պատվիրել է մեր քաղաքի տրանսպորտային ցանցի հոսքերի,գծերի,ավտոբուսների չափսերի,քանակի և մնացած հարցրեով ուսումնասիրություն կատարելու համար: Երբ քաղաքային իշխանությունը փոխվեց և եկան Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչները ,այդ ուսումնասիրությունը ավարտված չէր,կար որոշակի փուլ և որոշակի վճար,որը պետք է բրիտանական կազմակերպությանը,որպեսզի մենք ստանայինք վերջնական իրենց կողմից ուսումնասիոևթյունը և տրանսպորտի բարելավաման վերջանական փաթեթը:Պարոն քաղաքապետը տարել էգործընթաց,որպեսզի իրենք ավարտեն գործընթացը,վերջնական գումարը փոխանցել են և արդեն իսկ այդ վերջնական փաստաթղթով ,որտեղ գրված է՝թե ինչքան ավտոբուսներ պետք է լինեն,քանի գիծ պետք է լինի,ինչ ուղևորահոսք ունենք ,արդեն այս փասթաթղթի շուրջ մենք սկսում ենք բանակցություններ կառավորւթյան հետ,ստեղծվել է աշխատանքային խումբ:

Անի Խաչատրյան.Դուք ասում էիք՝մենք մտածում ենք ,որ տակը կոռուպցիոն ռիսկեր կան և մենք դրանք ուսումնասիրում ենք ,9 ամիս կոռուպցիոն ռիսկերն էիք ուսումնասիրո՞ւմ ,քաղաքապետն ասաց,որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք ,9 ամի՞ս: Դուք քիչ առաջ ասացիք,որ դա այլ ԱԺ էր,սա այլ ավագանի էր,առաջին նիստի մասին է խոսքը,մենք էլ էինք այդպես համարում,և այդ ժամանակ, երբ շատ հիմնավոր իր ելույթում Լույս խմբացության ղեկավարն ասաց,որ այսպես է եղել այդ փոջլը և շատ բանակցություններ են եղել ,եկեք շարունակեք այդ հատվածից,մեզ ասացին ՝ոչ:Եթե պրոցեսն այլ էր,հիմա այլ իշխանություն և ընդդիմություն էր,կային մարդիկ,ովքեր անցել էին այդ պրոցեսը,հավաքեիք մի սեղանի շուրջ,նստեիք,քննարկեիք տրանսպորտի ոլորտի հետ կապված խնդիրները ,նախորդ պրոցեսները,միգուցե շարունակեիք,այլ որ թե ասել,դուք վատ եք աշխատել այդ հանձնաժողովում և 55000 եք ստացել:Ես ,ի դեպ ,ձեր ավագանու անդամներից մեկի բացակայելու և 55000 ստանալու մասին բարձրաձայնեցի հենց այդ միտումով ,ես չէի ներել քաղաքապետին,որ մեզմեղադրեց անիմաստ 55000 ստանալու համար , բայց այս իշխանությունը անիմաստ 55000 տվել էր ավագանու այն անդամին ,որտեղ օրենքը հստակ ասում է,որ նիստերին բացակայելու դեպքում չի ստանում այդ գումարը:Հիմա ինքը ավագանու անդամ չէ,ես դրա համար բարձրաձայնեցի:

-Ուշացրե՞լ են պրոցեսը:

Լևոն Հովհաննիսյան. Տրանսպորտի հարցում ,երբ քաղաքի մասին խնդիրներ էիք քննարկում ,իմ գործընկեր Հայկ Հովհաննսիյանին հարցրեցիք,թե ի վերջո ինչքան գումարի մասին է խոսքը ,ես ուզում եմ,որ բոլորին պարզ լինի,դուք էլ լիարեք պատկերացնեք՝այդ ընկերությունը տվել է տրանսպորտի ընդհանուր կառուցվածքը,գաղափարը ,բայց թե ինչ մակնիշի ավտոբուսներ են լինելոև,որ կարող են այդ ցանցը սպասարկել ,դա մենք ենք որոշելու,հետևաբար այս պահին վերջանական չի կարող ասել,որ գումարը այսքան է:Կարող է ավտուբուսները լինեն ռուսական,անգլիական:

-Նախորդ իշխանություններն էլ էին նույնը առաջարկում:

Անի Խաչատրյան.Ծրագիրը որ լինի,մնացածը կլինի:

Լևոն Հովհաննիսյան. Նախորդ իշխանությունները դա անում էին արդեն 15 տարի:

-Դուք փոփոխություն չէիք նկատու՞մ:

Լևոն Հովհաննիսյան. Խոսակցությունները,թե տրանսպորտը փոփոխվելու է ,քանի տարի հետո կլինի մենք այդ մասին լսել ենքԼ

Անի Խաչատրյան.Շատ երկար տարիներ:Քաղաքապետը իր վերջին հարցազրույցում շատ ճիշտ ասաց, այսօր Երևանի փողոցներում այն Գազելներն են,որոնք վաղուց շահագործման ենթական չեն:

-Դա պարզ է ,բայց ի՞նչ են անում:

Անի Խաչատրյան.Ուշացրել է ,9 ամսի կանգնել է,չգիտեմ,թե ինչ է անելու,նախորդ իշխանությունը վաղուց պետք է Գազելները վերացրած լիներ:

-Նախորդ իշխանությունը ասում էր 100 դրամով դա իրականացնելն անհնար է:

Լևոն Հովհաննիսյան. Նախորդ իշխանությունը առանց Գազելների փոփոխության,առանց որակը բարձրացնելու փորձում էր ուղևորավարձը թանկացնել:

-Ասում էր՝պետք է դա անենք,որ դրանից հետո կարողանանք փոփոխություն անել:

Անի Խաչատրյան.Մի շրջան էլ եղավ,որ 200 դրամի պայքարեցին,այդ ժամանակ ուղղակի սակագինն էին բարձրացնում:

Լևոն Հովհաննիսյան. Կա սահմանափակում,այն ուղևորտար մեքենաները  15 տարուց ավել չպետք է շահագործվեն:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 558 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Իշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի «Հրապարակ». Խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են «Հրապարակ». Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար «Ժողովուրդ». Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ «Ժողովուրդ». Կոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվեն «Կյանքի Խոսքը» Վեհարանը գրոհելու համար չի տրամադրելու 1500 աղանդավոր. հայտարարություն Քաղաքացիները Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու» Կառավարությունը փաստացի փակել է արտահանումը. Խաղաղության խաչմերուկ չհասած պահի իջնող կա Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Ոսկան Սարգսյան Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում ՝ հավաքագրելով հանցակիցների. Արման Թաթոյան Քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում. Վարդան Ոսկանյան Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ Մալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսի ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները Արտակարգ դեպք՝ Երևանում Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևոր դասը և ժողովուրդը զորակցում են Վեհափառին Արցախը Ադրբեջան կոչողները չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am