Վարչապետը կարծես մտափոխվել է, այլ կերպ է ներկայացնում վեթթինգի գաղափարը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ դատական համակարգին եւ վեթթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին:

Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում:

«Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է:

Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա:

Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչա­պետը, կարծես թե, մտքափոխվել է եւ մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի:

«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագում­նաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «հմքայլը» խմբակցությու­նը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ եւ անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթթինգի ենթարկելը»:

«Ժողովուրդ»

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am