Իյա, իրո ՞ք , բայց ո՞վ է քեզ խանգարում

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում, իհարկե կա, բայց դրա հետ, այսպես իր երիտասարդ թիմը կապ չունի: «Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը։ Դա 1 տոկոս, 2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է, եւ 98 տոկոսն էլ կառավարման այն համակարգն է, որը մենք ունեցել ենք նաեւ իշխանափոխությունից առաջ։ Այստեղ պրոբլեմը ոչ այնքան մարդկային է, որովհետեւ այս կառավարման համակարգը, ի վերջո, գոյություն է ունեցել շատ երկար տարիներ»։
Փաշինյանի խոսքով՝ այսօր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, եւ քչերն են նկատում, որ կոռուպցիան կառավարման որոշակի համակարգ է. «Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում ենք՝ կոռուպցիան վատ երեւույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, որ կոռուպցիան նաեւ կառավարման որոշակի համակարգ է, որովհետեւ ես որպես պետական պաշտոնյա, պետք է ընտրություն կատարեմ, թե ի՞նչ ընթացք տամ այս մի բաժակ խնդրին, կամ պոտենցիալ հավակնորդներից ո՞ւմ վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը։ Երբ կա կոռուպցիոն համակարգ, խնդիրը շատ է, ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այս ջուրը։ Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր, եւ կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է՝ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել միայն Վենետիկի հանձնաժողովի եւ այլ կառույցների համար։ Եվ հիմա եթե դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այլ ցույց տալու համար է։ Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան»,- ասել է նա:
Իյա, իրո ՞ք,  կասեր դասականը: Այս ինչպե ՞ ս է ստացվում, որ նախկինների ժամանակ ամեն տեսակ տապալման և թերացման համար պատասխանատու էին իշխանությունները, հիմա նորերը ոչ մի բանի համար պատասպխանատու չեն: Ստացվում է, որ իր նորահայտ թիմին կառավարման համակարգի աշխատողներն են խանգարում, մեկ էլ համակարգային կոռուպցիան, թե չէ էն կուռը դեսն էին անելու:
Փաստորեն, Փաշինյանը սեփական թիմի մասնագիտական անճարակությունը, ոլորտային տեսլականների բացակայությունը, համակարգային գիտելիքների բացակայությունը թերացման հիմք չի համարում, միակ իրական հիմքը նախկին աշխատողներն են: Տեսնես ներկաներն ի ՞նչ են ուզեցել անել, որ նախկինները դեմներն առել են: Արժեր իմանալ:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 5894 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am