Պուտինը պատժել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ պատժվել է «ուղիղ միացման» պատրաստություններում սխալվելու համար, որի պատճառով Պուտինին սխալ տեղեկություն է հաղորդվել՝ կապված «Sueddeutsche Zeitung» գերմանական պարբերականի և «Goldman Sachs» ամերիկյան բանկի կապի հետ: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը: Վլադիմիր Սոլովյովը եթերում Պեսկովից հետաքրքրվել է, թե արդյոք պատիժ է կիրառվել նրա նկատմամբ: Պեսկովը պատասխանել է. «Այո, հասցվել է»: Պարզաբանող հարցին Պեսկովը պատասխանել է. «Դեռևս չգիտեմ: Ես ոչ մեկին չեմ ցանկանա պատժվել նախագահի կողմից»: Պուտինը «ուղիղ միացման» ժամանակ ամերիկյան բանկը կապել էր «Պանամայի փաստաթղթերի» հետ: Նա նաև հայտնել էր, որ գերմանական պարբերականն ընդգրկված է ամերիկյան մեդիահոլդինգում, որի բաժնետերերից է նաև բանկը: Հետագայում թերթը հերքել է կապ ունենալը բանկի հետ:
