Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը. ասֆալտին փռեց Վենետիկի հանձնաժողովին

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը դատական համակարգի վեթթինգի և ՍԴ անդամների դատավոր լինելու վերաբերյալ, կարող էր լավ դաս լինել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար:

Բայց եղաց ճիշտ հակառակը. Փաշինյանը թերևս սրտնեղել է Վենետիկի հնաձնաժողովի վերջին դիտողություններից և որոշել է ասֆալտին փռել հանձնաժողովի մասնագիտական դիտարկումները` Սահմանադրական դատարանի հետ կապված:
Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձագանքել է ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի նամակին և փաստացի պաշտպանել է Հայաստանում Սահմանադրական ճգնաժամի առկայության մասին Գրիգորյանի դիրքորոշումը:
Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է դատարանի նախագահի պաշտոնը:
<<Սա իմ քաղաքական գնահատականն է: Ես կարծում եմ՝ առաջիկայում պետք է Ազգային ժողովը, հանրությունը, փորձագիտական հանրությունը կարծիք հայտնեն, բայց Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված բուտկայի կարգավիճակից պետք է դուրս գա»,- ասել է Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` այսօրվա Սահմանադրական դատարանի կազմը ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով: «Այդ խորհրդարանական մեծամասնությանը Հայաստանի պատմության ազատ, արդար, միջազգայնորեն ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքում չեն հաղթահարել հինգտոկոսանոց արգելքը, սրանով ամեն ինչ ասված է: Ինձ համար միանշանակ է, որ 2019թ.-ի Հայաստանը պետք է ունենա 2019թ.-ի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը, և որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- հայտարարել է նա:
Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն այն է, որ նա չգիտի` Սահմանադրական դատարանը, ի տարբերություն Ազգային Ժողովի, վարչապետի կամ կառավարության, քաղաքական մարմին չէ: Սահմանադրական դատարանը սահմանադրական մարմին է, որի հետ կապված ցանկացած հարց կարող է լուծում ստանալ բացառապես սահմանադրական ճանապարհով:
Փաշինյանը չգիտի, որ ինքը պարտավոր է քաղաքական լուծումներ առաջարկելու փոխարեն` իրավական լուծումների մասին մտածի, որովհետև սահմանադրությունը քաղաքական դատաստանի ենթարկելը կարող է շատ ծանր հետևանք ունենալ առաջին հերթին իշխանության համար: Ինչ վերաբերում է ՍԴ-ի, այսպես կոչված, լեգիտիմությանը և այն փաստարկին` Սահմանադրական դատարանի կազմը ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով: Ներողություն, ինքը` Նիկոլ Փաշինյանը ևս, վարչապետի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է այդ նույն Ազգային ժողովի կողմից` համաձայն բազմիցս քարկոծված և քաղաքականապես մերժված Սահմանադրության:

Ստացվում է, որ երբ այժմյան սահմանադրության շնորհիվ Փաշինյանը դարձավ վարչապետ (նախկին սահմանադրության ժամանակ նա վարչապետի պաշտոնի մասին կարող էր միայն երազել), ամենևին չնեղվեց, բայց հիմա հանկարծ հասկացել է, որ այս ՍԴ-ն պետք է փոխել, որովհետև այս ՍԴ-ն իրեն այլևս ձեռնտու չէ: Փաշինյանի համար կարևորը քաղաքական լուծումն է. օրենքը, սահմանադրություն, Վենետիկի հանձնաժողովի եզարկացություն` նրան չեն հետաքրքրում: Նա որոշել է ունենալ վերահսկելի և հլու-հնազանդ ՍԴ, ուրեմն պետք է ունենա: Ի վերջո, Սերժ Սարգսյանից ինչո՞վ է պակաս: Մարդը չի ուզում հրաժարվել սահմանադրությամբ վարչապետին տված լայն լիազորություններից, չի ուզում գնալ սահմանադրական փոփոխությունների, ուզում է փոխել ՍԴ-ի կազմը:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2520 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am